logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    • Հայ
    • Eng
    • Рус

    Հայտարարություներ

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

      ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ 2025 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Կառավարական տուն 3 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2025 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ: Խնդրում ենք քննարկումներին մասնակցել ցանկացող ՔՀԿ-ներին, յուրաքանչյուրն իր իրավասության ներքո գտնվող ոլորտի(ների) մասով քննարկումներ իրականացնելու համար, մինչև ս.թ. մարտի 29-ը ներառյալ, meriaxekyan@mail.ru Էլ. փոստի հասցեով ներկայացնել մասնակցության հայտ՝ կից ձևաչափին համաձայն (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով): 

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

      Ռուս-բելառուսական պետական սահմանը հատելու մասին

      Համաձայն ՌԴ կառավարության 2024թ. հունվարի 13-ի հանձնարարականի՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող վարորդները ռուս-բելառուսական սահմանը կարող են հատել միայն Յեզերիշչե-Նևել (Езерище-Невель) ճանապարհահատվածի «Լոբոկ» ստացիոնար անցակետով (Կիև-Սանկտ Պետերբուրգ M20):

      ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ (ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ՝ 2023Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ՈՐՈՇՄԱՄԲ ԵՎ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՆ Ս.Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՑ ՍԿՍԱԾ)

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 

      ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ՝ «Երևան-Մասիս» N457 երթուղիների ժամանակավոր սպասարկման համար: 

      ՑԱՆԿ 

      ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ 

      1. Հայտ՝ N 2 ձևի: 

      2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն): 

      3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ: 

      4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ: 

      5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր: 

      6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում): 

      7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին): 

      Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով: 

      *Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում: Վերը նշված երթուղիների հաստատված չվացուցակներին կարելի է ծանոթանալ https://www.mtad.am/pages/timetables հղումով։ 

      Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը՝ 2023 թվականի նոյեմբերի 2, ժամը 11։00, Կոտայքի մարզ, Վերին Պտղնի համայնք, Երևան-Սևան ավտոմայրուղի, 2/14 շենք 

      Հայտը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, մինչև ս․թ․ նոյեմբերի 1-ը 17։00, ք․Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 

      Հեռախոuահամարը` լրացուցիչ տեղեկություն uտանալու համար՝ 010511356 Էլեկտրոնային փոստի հասցեն՝ mtai.secretariat@gmail.com 

      Մրցույթին ներկայացվող ավտոբուսների ընդհանուր թվի առնվազն 10%-ը պետք է հարմարեցված լինեն հաշմանդամների (տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց) նստեցման և իջեցման համար։ 

      Մրցույթը անցկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) պահանջների համաձայն։ 

      Հայտարարություն

      Նաիրիի համայնքապետարանը հայտարարում է Եղվարդ քաղաքում ընդհանուր օգտագործման ավտմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ ` հետևյալ ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար. 

      ԵՐԹՈՒՂՈՒ՝ NN ը/կ Անվանումը և համարը Սկզբնակետը (ավտոկայան, ավտոկայարան, երթակարգավարական կետ) Վերջնակետ (ավտոկայան, ավտոկայարան, երթակարգավարական կետ) տեսակը (ավտոբուսային/ միկրոավտո­բու­սային) սպասարկման համար պահանջվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը (ներառյալ պահուստային և հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների քանակը) 1․ Եղվարդի ներքաղաքային N1 Երևանյան թաղամաս Համայնքապետարանի հարակից տարածք Երևանյան թաղամաս Համայնքապետարանի հարակից տարածք Ավտոբուսային / միկրոավտոբուսային 3 Ց Ա Ն Կ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ 1. Հայտ՝ N 2 ձևի: 2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն): 3.* Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ: 4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ: 5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր: 6. Հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրելու նպատակով վերասարքավորված ավտոբուսների համար լիազոր մարմնի կողմից տրամադրված վերասարքավորման թույլտվության մասին որոշում: 7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրավարձը: Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով: *Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում • Մրցույթը կկայանա 2023 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ին, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենքում (ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, ք․ Եղվարդ, Երևանյան 1). • Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնում (հասցեն՝ Նաիրի համայնք, ք․ Եղվարդ, Երևանյան 1). • Հայտերի և փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 7 օր առաջ (06.11.2023թ., ժամը 11։00-ին). •Փաթեթները բացվելու են 09․11․2023թ․, ժամը 16։00-ին Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնում․ • Լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար զանգահարել 0224-2-20-02 հեռախոuահամարով։ Մրցույթն անցկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն:

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

      ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ
      ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

      2021 թվականի հունիսի 28-ի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի թիվ 1023-Ա հրամանով (այսուհետ՝ Հրաման), սահմանվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական ընդերքաբանական հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) տասը փորձագետների ներգրավման կարգը և փորձագետներին ներկայացվող չափանիշները, որի համաձայն ոլորտի մասնագետները Հրամանով սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում կարող են ներկայացնել հայտ՝ Հանձնաժողովի կազմում որպես փորձագետ ներգրավվելու նպատակով: 

      Հայտերի էլեկտրոնային տարբերակները պետք է ներկայացվեն mta@mta.gov.am հասցեով` 2023 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 29-ը ներառյալ: 

      Սահմանված ժամկետի ավարտից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կդիտարկվեն միայն ամբողջական լրացված հայտերը, որոնց կցված կլինեն նաև պահանջվող բոլոր հավաստող փաստաթղթերը (պատճենները): 

      Հայտի ձևը կցվում է: 

      Ի գիտություն

      2023թ. ապրիլի 23-ից գործողության մեջ են դրվել էներգետիկայի բնագավառի էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերը կարգավորող նոր կանոնները.

      «Գազասպառման համակարգերի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 13.04.2023թ. №538-Ն որոշում:

      (Փոխարինում է «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի միացումները սահմանազատման կետին և ծխաօդատար ուղիներին՝ շահագործման մեջ գտնվող և նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում. անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 05.06.2008թ. №784-Ն որոշմանը):

      «Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 13.04.2023թ. №539-Ն որոշում:

      (Փոխարինում է «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 29.10.2004թ. №1843-Ն և «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 22.12.2005թ. №2399-Ն որոշումներին):

      «Գազափոխադրման համակարգում անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21.04.2023թ. №584-Ն որոշում:

      (Փոխարինում է «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 08.11.2007թ. №1438-Ն և «Անվտանգության պահանջները մայրուղային գազատարներում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.01.2009թ №119-Ն որոշումներին): 

      «Էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների կանոնները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 13.04.2023թ. №523-Ն որոշում:

      (Փոխարինում է «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 02.04.2009թ. №363-Ն որոշմանը):

      «Շոգու` մինչև 0,07 ՄՊա ավելցուկային ճնշմամբ շոգեկաթսաների, ջրի` մինչև 388 Կ ջերմաստիճանի ջրատաքացուցիչ կաթսաների և կաթսայական տեղակայանքների սարքվածքի ու անվտանգ շահագործման կանոնները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 13.04.2023թ. №540-Ն որոշում:

      (Փոխարինում է «Շոգու` մինչև 0,07 ՄՊա ճնշման շոգեկաթսաների, ջրի` մինչև 388 Կ ջերմաստիճանի ջրատաքացուցիչ կաթսաների և կաթսայական տեղակայանքների սարքվածքի ու անվտանգ շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 25.09.2008թ. №1083-Ն որոշմանը):

      «Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմաուժային սարքավորումների շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 13.04.2023թ. №541-Ն որոշում:

      (Փոխարինում է «Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմաուժային սարքավորումների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.01.2009թ. №144-Ն որոշմանը):

      «Էլեկտրակայանների, ցանցերի և սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21.04.2023թ. №568-Ն որոշում:

      (Փոխարինում է «Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 27.12.2007թ. №1605-Ն և «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 23.11.2006թ. №1939-Ն որոշումներին):

      «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21.04.2023թ. №583-Ն որոշում:

      (Փոխարինում է «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 23.11.2006թ. №1933-Ն որոշմանը):

      «Էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոնները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21.04.2023թ. №592-Ն որոշում: 

      (Փոխարինում է «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 17.01.2008թ. №42-Ն, «Հատուկ կայանքների էլեկտրասարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.01.2009թ. №75-Ն, «Էլեկտրաուժային տեղակայանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 14.05.2009թ.

      №554-Ն, «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 12.07.2007թ. №961-Ն, «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 04.09.2008թ. №1033-Ն, «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21.12.2006թ. №1943-Ն որոշումներին):

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

      ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2024-2026թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ 2024 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ

      Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Կառավարական տուն 3 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2024-2026թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2024 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ: 

      Խնդրում ենք քննարկումներին մասնակցել ցանկացող ՔՀԿ-ներին, յուրաքանչյուրն իր իրավասության ներքո գտնվող ոլորտի(ների) մասով քննարկումներ իրականացնելու համար, մինչև ս.թ. մարտի 31-ը ներառյալ, h.aperyan@mta.gov.am Էլ. փոստի հասցեով ներկայացնել մասնակցության հայտ՝ կից ձևաչափին համաձայն (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով): 

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

      Ռուսաստանյան կողմը տեղեկացրել է, որ 2023թ. մարտի 13-ից Ռուսաստանի պետական սահմանի Վերին Լարս բազմակողմ ավտոմոբիլային անցակետով բեռնափոխադրումների ուղղությունը կգործի հակադարձ ռեժիմով (в реверсивном режиме)՝ երթևեկության գոտիների քանակի՝ 11-ից 6-ի կրճատման պատճառով: Այդ իսկ կապակցությամբ և արտաքին ինժեներական համակարգերի (հաղորդակցությունների) տեղադրման անհրաժեշտության պատճառով, բեռնատար տրանսպորտային միջոցների թողունակության հնարավորությունը կսահմանափակվի 2023թ. մարտի 13-ից մինչ մայիսի 23-ը:

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

      Հայկական ատոմային էլեկտրակայանում առկա թափուր աշխատատեղերի համալրման նպատակով պարբերաբար կազմակերպվող մրցույթներին կարող եք ծանոթանալ այստեղ։

      Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

      Հիմք ընդունելով <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հայտարարված Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպության ընտրության 2023 թվականի փետրվարի 10-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի միասնական երթուղիների մրցույթի հայտարարության աղյուսակի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ տողերի <<տեսակը>> սյունակի <<22>> թիվը փոխարինել <<17>> թվով։

      Հայտարարությունը՝ այստեղ։

      Հայտարարություն

      ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից հայտարարված 2023 թվականի փետրվարի 26-ի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի հայտարարությունը տեխնիկական խնդիրների պատճառով չի համապատասխանել ՀՀ Կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին, ուստի մրցույթը չեղարկվել է, և կհայտարարվի նոր մրցույթ։  

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

      ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության իրավահաջորդը), ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, ՀՀ օրենսդրությանը համապա¬տասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» №1721-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետով, հայտարարում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի հիման վրա հանրային ծառայու¬թյունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության գործընթացն սկսելու վերաբերյալ: 

      Ընտրվելու նպատակով հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) դիմում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ներկայացնելով վերը նշված հավելվածի 5-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ հիմնավոր փաստաթղթեր (այսուհետ՝ դիմում), այդ թվում՝ 

      1) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից տրամադրված՝ վերջինիս նիստերին կազմակերպության մասնակցության վերաբերյալ տեղեկանք, 

      2) կազմակերպության անդամների աշխատանքային ստաժի վերաբերյալ համապա¬տասխան փաստաթղթեր, 

      3) առաջին անգամ ընտրվելուց հետո՝ երկրորդ տարվանից սկսած ընտրվելու համար դիմելու դեպքում՝ հանձնաժողովի կողմից տրամադրված՝ հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային խորհրդակցություններին, լսումներին կազմակերպության մասնակցության և կազմակերպությանը կարծիքի ուղարկված՝ հանձնաժողովի գրությունների և որոշումների նախագծերի առնչությամբ գրավոր դիրքորոշում ներկայացնելու վերաբերյալ տեղեկանք: 

      Դիմումներն ընդունվում են առձեռն, փոստային կամ էլեկտրոնային տարբերակով: 

      Առձեռն դիմումները կարելի է ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00 – 17:30-ը: 

      Դիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ: 

      ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 

      Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, 0010,Հանրապետության հրապարակ,Կառավարական տուն 3 Հեռախոսահամարներ՝ +374 (010) 515 352 կայք՝ www.mtad.am, էլ.փոստ՝ mta@mta.gov.am: 

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

      ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնած՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015 թվականի մայիսի 6-ի N 139-Ն և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015 թվականի մայիսի 6-ի N 140-Ն հրամանների մեջ փոփոխություններ կատարելու նախագծերի ընդունմամբ՝ ՏԿԵ նախարարության կողմից տրամադրվող Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների և ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաների թույլատվական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով։

      Նախատեսվում է բացառություն միայն անհաղթահարելի ուժի առկայության և լիցենզիաները այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության դեպքերի համար։ 

      Վերոնշյալ նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ։

      «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ երկարաձգվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հայտարարված Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա (կմ 37+545-ից մինչև կմ 71+435) շուրջ 34կմ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի շրջանակներում հայտերի ներկայացման վերջնաժամկետը։ 

      Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2022թ. հոտկտեմբերի 24-ը` ժամը 16:00 (Երևանի ժամանակով): 

      Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթի անբաժան մաս: Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված մեկ փուլ-երկու ծրար ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի և ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում, բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։ 

      Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ այս հղումով ։

      Գնման ընդհանուր հայտարարություն

      ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ և «ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից ( այսուհետ ՝ ԿԶԵՀ) ստացել է 1 719 200 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնինը հազար երկու հարյուր) ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ « ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ և «ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ» զարգացման աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր ) ֆինանսավորման համար և մտադիր է վերոնշյալ դրամաշնորհի հասույթի մի մասն օգտագործել Ծրագրի աշխատանքների և համապատասխան խորհրդատվական ծառայությունների դիմաց, որոնք ձեռք կբերվեն Ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ներառում է հետևյալ բաղադրիչները Բաղադրիչ 1․ «Հասարակական շենքերում էներգախնայողության միջոցառումներ» 1 Ծրագրի շրջանակներում աշխատանքներ, որոնք իրականացվում են շահառուների շենքերում 2 Շահառուների շենքերում Ծրագրի ներդրումային և էներգետիկ աուդիտի իրականացում 3 Շահառուների շենքերում իրականացվող Ծրագրի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն Բաղադրիչ 2․ Շահառուների շրջանում հանրային իրազեկության բարձրացում 1 Երևանում փորձագիտական հանդիպման կազմակերպում՝ ԿԶԵԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ 2 Հայաստանի ուսումնական հաստատություններում դասընթացների կազմակերպում 3 Մեթոդաբանական և վերլուծական նյութերի մշակում, էներգաարդյունավետության տեղեկատվական միջոցառումների կազմակերպում Բաղադրիչ 3․ Ծրագրի կառավարում և աուդիտ 1 Ծրագրի ֆինանսական հաշվետվության աուդիտ Գնումները կիրականացվեն դրամաշնորհային պայմանագրով ԿԶԵԿ-ի կողմից՝ համաձայն ֆինանսավորվող ծրագրերի գնումների քաղաքականությանը ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբերի 21-ին), և ԿԶԵԿ-ի կողմից ֆինանսավորվող գնումների ընթացակարգի ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբերի 21-ին), որը հրապարակվել է 2018թ․-ին ԿԶԵԿ-ի կայքում՝ (https://efsd.eabr.org/about/documents/policies_and_procedures/). Միջազգային մրցակցային սակարկությունների (ՄՄՍ) ընթացակարգով գնումների հատուկ հայտարարությունները, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման համար մրցույթներում հետաքրքրվածության հայտը կհրապարակվի Միավորված ազգերի կազմակերպության զարգացման բիզնես (UNDB)՝ (https://devbusiness.un.org/), ինչպես նաև ԿԶԵԿ-ի (https://efsd.org/purchases/) , Ստացողի և Եվրասիական զարգացման բանկի ԿԶԵԿ-ի միջոցները կառավարող (https://eabr.org/procurement/) կայքերում Մատակարարներն ու կապալառուները, ովքեր ցանկանում են ընդգրկվել ՄՄՍ-ի Հատուկ գնումների հայտարարության փոստային ցուցակում, և այն խորհրդատուները, ովքեր ցանկանում են ստանալ հետաքրքրվածության հայտ՝ խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցույթներին մասնակցելու համար, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել հետևյալ հասցեով՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ ՀՀ, ք․ Երևան 001, Սայաթ-Նովա 29/1 Զարուհի Ղարագյոզյան, +374 10545121, zaruhi.gharagyozyan@r2e2.am www.efsd.eabr.org, www.mtad.am, www.r2e2.am 

      Տեղեկացնում ենք, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև ստորև ներկայացված հեռախոսահամարներով՝ առանց այցելելու կազմակերպություն․   

      1«ՊՐԵՄԻՈՒՄ ԳԱԶ» ՍՊԸ- Շիրակի մարզ, ք. Գյումրի, Երևանյան խճուղի 185,+374 41 221070 

      2«ԷՔՍՊԵՐՏ ԹԵՉ» ՍՊԸ- ք. Երևան, Էրեբունի, Արցախի փողոց 57,+374 91 403357 

      3«ՆՀՈ-ՀՐԱՉ» ՍՊԸ- ք. Երևան, Նորագավիթ 1-ին փող., 1/6,+374 10 483343, +374 10 488100 

      4«ՏՈՏԱԼ ԳԱԶ» ՍՊԸ- Շիրակի մարզ, ք. Արթիկ, Շահումյան 1/3,+374 91 474310 

      5ԱՁ ՍՊԱՐՏԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ-Լոռու մարզ, ք. Սպիտակ, Երևանյան խճուղի 42 , +374 77 853950 

      6«ՊՐԵՄԻՈՒՄ ԳԱԶ» ՍՊԸ- ք. Երևան, Արաբկիր, Ն. Տիգրանյան փ., 1-ին փակուղի 1, 374 41 221070 

      7«ԳԱԶՄԱՍՏԵՐ» ՍՊԸ- ք. Երևան, Ն. Նորք, Ա. Քոչինյան փ. 13/7,+374 99 050808,+374 93 649470, +374 91 830080 

      8ԱՁ ԴԱՎԻԹ ՄԱՐԴԱՆՅԱՆ- Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան փողոց 33, +374 44 069423, +374 93 438432 

      9«Ա-Ռ-Գ» ՍՊԸ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Կամոյի փ., 26/8, +374 93 242080, +374 93 834334 

      10«ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐ» ՍՊԸ- ք. Երևան, Աջափնյակ, Ն. Սիսակյան փ. 4/2, +374 99 252525, +374 98 664444, +374 41 664444, +374 77 400550 

      11ԱՁ ՀԱԿՈԲ ԲԵՐՆԵՑՅԱՆ- Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վ. Սարգսյան փողոց, 29/1, +374 93 599292 

      12«ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՍՊԸ- ք. Երևան, Մալաթիա, Հաղթանակի 1-ին փողոց 1/1, +374 93 474978 

      13«ԳԱԶ ՖՈՐԵՎԵՐ ԼԻԼԻԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ- ք. Երևան, Շենգավիթ, Ա. Չեխովի փողոց, 14/3 ԿՋՀ, +374 94 242699 

      14«ԴԻՋԻՍԵՐՎԻՍ» ՍՊԸ- ք. Երևան, Շերամի փ., 98/8, +374 55 278801 

      15«ՎԱՐԴԳԱԶ» ՍՊԸ- ք. Երևան, Գրիբոյեդովի 37/2, +374 91 419125 

      16«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ- ք. Երևան, Նորագավիթ 1-ին փող., 1/6, 374 43 330931 

      17ԱՁ ՍԵՎԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ- Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, գյուղ Վարսեր, Սևան-Երևան մայրուղի 27/5, +374 77 247173 

      18«ՄԱՌ ՔՈՆՍԹՐԱԿՇՆ» ՍՊԸ - Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Երևանյան խճուղի ¾, +374 91 739292 

      19«ԳԱԶՍԱՐՔՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԲԸ- ք. Երևան, Նուբարաշենի խճուղի 13, +374 91 408653 

      20«ՖՈՒԼԼ ԳԱԶ » ՍՊԸ-Արարատի մարզ, ք. Արարատ, Խանջյան փողոց 56/8, +374 55 444552, +374 41 664444, +374 99 252525, +374 77 400550 

      21«ԿԱՐԴԻՆԱԼ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Զովունի, 1-ին փողոց 187, +374 77 180045 

      22«ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՃՆՇԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՍՊԸ-ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի 11, +374 41 760101 

      23«ՊՐԵՄԻՈՒՄ ԳԱԶ» ՍՊԸ- ք. Երևան, Աջափնյակ, Մ. Մազմանյան փողոց 1, +374 41 221070 

      24«ՏԵԽՆՈԳԱԶ» ՍՊԸ- Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վ. Սարգսյան 15, +374 44 506044 

      25«ՖՈՒԼԼ ԳԱԶ» ՍՊԸ- Արմավիրի մարզ, ք. Արմավիր, 5-րդ փ., 3/3, +374 41 664444, +374 99 252525, +374 77 400550 

      26«ՄՐՔԱՁՈՐ» ՍՊԸ- Սյունիքի մարզ, ք. Գորիս, Շորնի ձոր թաղ., 2ա , +374 93 436093 

      27«ՄԱՔՍԻ ՖՈՒԴ» ՍՊԸ-ք. Երևան, Մալաթիա, Բագրատունյաց պողոտա 2/1, +374 96 988900 

      28ԱՁ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՍԵՓՅԱՆ- Կոտայքի մարզ, Ջրվեժ, 1-ին փ., 1/81, +374 93 447465 

      29«ԷԼԻՏԳԱԶ» ՍՊԸ- ք. Երևան, Գ. Հասրաթյան փ., 10/6, +374 10 208454, +374 77 370075  

      30«ՖՈՒԼԼ ԳԱԶ» ՍՊԸ- ք. Երևան, Գ. Շերամի փ., 50/4, +374 41 664444, +374 99 252525, +374 77 400550 

      31«ՏՐԱՆՍԳԱԶ» ՍՊԸ-Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցի ½, +374 93 223401, +374 98 827188, +374 93 771878 

      32«ԳԱԳ-ՍԱՆ ԳԱԶ» ՍՊԸ-Գեղարքունիքի մարզ, գ․ Լճաշեն 17/5, +374 94 346533, +374 91 346533, +374 94 120999  

      33«ժՈԱՆԱ» ՍՊԸ-Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց, 1/120/5, +374 93 243505, +374 77 334500   

      Լիցենզավորված կազմակերպություններում հերթագրումն իրականացվում է բացառապես անվճար։
      Հերթագրման համար լիցենզավորված կազմակերպության կողմից գումար պահանջելու դեպքերի մասին խնդրում ենք տեղեկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ նշելով լիցենզավորված կազմակերպության տվյալները։ 

      Ս.թ. օգոստոսի 1-ից վկայագրված գաղաբալոնները նույնականացնելու նպատակով սեղմված բնական և հեղուկացված նավթային գազի լցավորում իրականացնող բոլոր լցակայանները, ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 9-ի թիվ 2011-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 32-րդ կետի համաձայն, վկայագրված գազաբալոնների էլեկտրոնային շտեմարանից օգտվողների ցանկում ընդգրկվելու և շտեմարանին հասանելիություն ստանալու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն պետք է ներկայացնեն դիմում՝ համաձայն կցված ձևի՝ դրանք ուղարկելով transport.mtai@gmail.com էլ. հասցեին։ Էլեկտրոնային շտեմարանին հասանելություն ստանալու համար մուտքանունը և գաղտնաբառը կազմակերպությանը կտրամադրվի հայտում նշված էլ. հասցեով։