ՀՀ ՏԿԵՆ-ում հյուրընկալվել է Կայուն զարգացման հիմնադրամի տնօրենի և Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի Աբու-Դաբիի մասնաճյուղի գլխավոր տնօրեն Ժանգ Շուան
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և ՏԿԵ նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանը հանդիպում են ունեցել Կայուն զարգացման հիմնադրամի տնօրենի և Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի Աբու-Դաբիի մասնաճյուղի գլխավոր տնօրեն Ժանգ Շուայի հետ: Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է մի քանի ոլորտներում առաջնահերթ կարևորություն ունեցող ուղությունները: Նախարարի տեղակալը խոսել է թափոնների մշակման, ջրամբարաշինության, ճանապարհաշինության, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությունների մասին: Ժանգ Շաոյինը կարևոր է համարել նշված ոլորտներում ծրագրերի հանգամանալից ուսումնասիրումը, քանի որ չինական ընկերությունը ցանկություն ունի Հայաստանում ներկայանալ ոչ թե դուստր ընկերություններով, այլ ավելի խոշոր մասշտաբներով, որը իր հերթին բերելու է նոր և խոշոր ներդրումների: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ունենալ կոնկրետ ոլորտային հանդիպումներ՝ մասնավորապես ջրամբարաշինության և էներգետիկայի ոլորտի պատասխանատուների հետ:






