ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության մասնակից պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 5-րդ նիստին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հեռակապով մասնակցել է Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական միության մասնակից պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 5-րդ նիստին։ Բիշքեկում նիստին ներկա է եղել նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան։ Նիստի ընթացքում ներկայացվել է վերոնշյալ խորհրդի 4-րդ նիստի որոշումների կատարման ընթացքը, ամփոփվել է ԵԱՏՄ մասնակից պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի կատարմանն ուղղված միջոցառումների ծրագրի ընթացքը, խոսվել է միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ազատականացման նպատակահարմարության մասին։ Քննարկվել է թռիչքների անվտանգության և ավիացիոն անվտանգության հարցերով աշխատանքային խմբերի ստեղծման հարցը։ Օրվա երկրորդ կեսին նախարարը կրկին հեռակապով մասնակցել է նաև ԵԱՏՄ մասնակից պետությունների էներգետիկ ոլորտի լիազար մարմինների ղեկավարների խորհրդի առաջին նիստին, որին Բիշքեկում մասնակցել է նաև նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։ Նիստի ժամանակ քննարկվել է ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի և գազի ընդհանուր շուկայի ձևավորման հետ կապված հարցեր։





