ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում չեխական ընկերությունների ներգրավվածության շուրջ։ Կողմերը ընդգծել են չեխական ձեռնարկությունների հետ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Հայկական ԱԷԿ-ի համագործակցման կարևորությունը։ Նախարարը նկատել է, որ Հայաստանի և չեխական ձեռնարկությունների համագործակցությունը հատկապես արդյունավետ կլինել ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգը ժամանակակից նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու հարցերում։ Քննարկում է ծավալվել նաև չեխական «Բալուս» ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցի վերաբերյալ։ Չեխիայի դեսպանը բարձր է գնահատել չեխական ընկերությունների հետ Հայասատանի համագործակցելու պատրաստակամությունը։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
