logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանում կայացել է ՀՀ Բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 9-րդ աշխատաժողովը

    Մայիսի 13-ին, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում կայացել է «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 9-րդ աշխատաժողովը, որին մասնակցել են, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հարթակի գործունեությանը զգալի աջակցություն է ցուցաբերել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Բնական կերհանդակների արդյունավետ կառավարումը, պահպանումը, ճիշտ շահագործումը անմիջականորեն կապված են ՏԻՄ-երի հետ, վերջիններիս աշխատանքի հետ, և այդ առումով նախարարությունը նպաստում է այս ոլորտում ստեղծել բարենպաստ միջավայր և կարևորում է Հարթակի գործունեությունը: Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունել է ՀԱԱՀ ուսումնական գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը: Իր խոսքում Զաքոյանը կարևորել է Հարթակի գործունեությունը, մասնավորապես արոտավայրերի կայուն կառավարմանն ուղղված նախաձեռնությունները: Ողջույնի խոսքով հանդես է եկել և բեղմնավոր աշխատանք է մաղթել Համաշխարհային Բանկի գյուղատնտեսության ավագ մասնագետ, ՀԳՌԿՄ -2 ծրագրի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը՝ իր խոսքում շատ կարևորելով ՀԲ մասնակցությունը Հարթակի աշխատաժողովին, քանի որ այն հնարավորություններ է ստեղծում լուծումներ տալու բնական կերհանդակների կառավարման ոլորտում առաջացած խնդիրներին: Խոսնակները ողջունել են Հարթակի հերթական Աշխատաժողովը կազմակերպելու նախաձեռնությունը, ինչպես նաև կարևորել են Հարթակի գործունեությունը, որի հիմնական ուղղությունները միտված են ՀՀ բնական կերհանդակների կայուն կառավարմանն ու վերջիններիս ուղղությամբ իրականացվող ծրագրերին: Աշխատաժողովի ընթացքում ՀԳՌԿՄ-2 ծրագրի ներկայացուցիչ Կ. Թորոսյանը ներկայացրել է ՀԳՌԿՄ-2 ծրագրի արդյունքները և ձեռքբերումները, այնուհետև Վ. Հովհաննիսյանը ներկայացրել է ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող անասնապահության զարգացման ծրագրերի արդյունքներն ու նոր՝ «Անասնապահության Զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի մեկնարկը: Զեկույցով հանդես եկավ նաև արոտավայրերի կառավարման փորձագետ Գ. Թովմասյանը՝ ներկայացնելով «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Տեղ և Տաթև համայնքներից՝ դեպի Գորայք համայնքի արոտավայրեր անասնագլխաքանակի արոտահանման նախրաքաշի երթուղու տեղորոշում և այն սպասարկող ենթակառուցվածքների կառուցման» նախագիծը: Աշխատաժողովի մասնակիցները բարձր են գնահատել այս ընթացքում արոտավայրերի բարելավման ուղղությամբ իրականացված ծրագրերի դրական արդյունքները, ինչպես նաև կարևորել են նախրաքարշի նախագիծը կյանքի կոչելուն միտված քայլերն ու շահագրգիռ կազմակերպությունների դերը: ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ և ԳՄՀԸ ԷԿՈսերվ ծրագրի միջոցով իրականացված արոտավայրերի կայուն կառավարմանը միտված օրենսդրական բարեփոխումների նախագծերը ներկայացրել է իրավական խորհրդատու Վ. Պետրոսյանը: Օրենսդրական նախագծերի ընդունումը բարենպաստ միջավայր կստեղծի ՏԻՄ-երի կողմից արոտավայրերի արդյունավետ կառավարման ապահովման ինստիտուցիոնալ մակարդակում: Միջոցառման մասնակիցները կարևորել են և պատրաստակամություն են հայտնել միացյալ ուժերով բարձրաձայնելու տվյալ պահին ոլորտում առկա բացթողումները և ուղիներ մշակել դրանք լրացնելու ուղղությամբ:

    Լրահոս

    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-09
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին
    img
    2026-04-08
    Հերքում «Հրապարակ» օրաթերթի «Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-08
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ
    img
    2026-04-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է Միջազգային տրանսպորտային լոգիստիկ ֆորումին
    img
    2026-04-03
    ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է «Լեռների որդի» խորագրով հանդիսավոր միջոցառմանը
    img
    2026-04-03
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում ծանոթացել է իրականացվող ծրագրերին
    img
    2026-04-03
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է ԱԶԲ-ի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-02
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված
    img
    2026-04-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին

    Տեսնել բոլորը