Սյունիքում անցկացվող ԵԱՏՄ աշխատանքային քննարկումը շարունակվում է
Արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզկենտրոն Կապան Համայնք-ում մեկնարկել է «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով տարածաշրջանային աշխատանքային քննարկումը, որին մասնակցում են ԵԱՏՄ երկրներից ժամանած պատվիրակություններ։ Աշխատանքային քննարկումների ժամանակ ներկայացվում է ԵԱՏՄ միջմարզային զարգացման հնարավորությունները։ Այսօր Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Արագածոտնի և Կոտայքի մարզերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մարզերի ներուժը, ներդրումների հնարավորությունները, ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները։ Աշխատանքային քննարկման երկրորդ հատվածում քննարկվել է «Կանաչ տնտեսության» և մարզերի զարգացման հնարավորությունները։




