logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    Քննարկվել է ՏԿԵՆ-ում բարեփոխումների իրականացումը, ներդրումային ծրագրերի փաստաթղթերի մշակումը

    ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Զարգացման Ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հանրային ներդրումային ծրագրերի շրջանակներում տեխնիկական աջակցության տրամադրման գործընթացը, ՏԿԵՆ-ում բարեփոխումների իրականացումը, ներդրումային ծրագրերի փաստաթղթերի մշակումը, որպեսզի դրանք համապատասխանեն Հայաստանի նոր հանրային ներդրումների կառավարման համակարգի ռազմավարական, տնտեսական, ֆինանսական և տեխնիկական պահանջներին։ Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հանրային ներդրումների կառավարման շրջանակի ուղղությամբ տեխնիկական և նոր մեթոդական աջակցության տրամադրման կարևորությունը։ Զարգացման ֆրանսիական գործակալության Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Բերենժեր Կալամանը նշել է, որ ճյուղային նախարարությունները կիրառում են իրենց մեթոդաբանությունները, բայց հաճախ շատ տեխնիկական։ Հետևաբար կառավարման նոր շրջանակը նպատակ ունի հաշվի առնել զեկույցի հիմնական առաջարկությունները, մասնավորապես միջոլորտային և ոլորտային ռազմավարական փաստաթղթերի կառուցվածքի բարելավումը, պլանավորման համահունչ տեսլականների սահմանումը, ծրագրերի վերաբերյալ հավաքագրվող տեղեկատվության հետևողականության ապահովումը, միջոցների փաթեթի հետ կապված սահմանափակումների հաշվի առնելը, և գնահատման միասնական մեթոդաբանության մշակումը` ապահովելու բոլոր խոշոր ծրագրերի համադրելիությունը` անկախ ֆինանսավորման աղբյուրներից կամ իրականացնողներից: Ասիական զարգացման բանկի ֆինանսական հատվածի գլխավոր տնտեսագետ Ժոաո Ֆարինյա Ֆերնանդեսը նշել է, որ տեխնիկական աջակցությունը կլինի երկու փուլով և նախատեսվող բարեփոխումները հնարավորություն կտան սահմանել ճյուղային նախարարությունների ներդրումային ծրագրերի գնահատման միասնական գործընթաց՝ լավագույն փորձին համապատասխան: Ֆերնանդեսը շեշտել է, որ առաջիկայում տեղի կունենան հանդիպում-քննարկումներ ՀՀ ՏԿԵ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ըստ Տերտերյանի, քանի որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կենտրոնացնում է երկրի ենթակառուցվածքային ծրագրերի մեծ մասը, կարևոր է ստանալ տեխնիկական և մեթոդական աջակցություն՝ նախարարության ծրագրերի առաջնահերթությունների որոշման համար՝ հիմնված դրանց մանրակրկիտ և փաստագրված վերլուծության վրա: Հանդիպման ժամանակ քննարկվել են տրամադրվելիք աջակցության, ինչպես նաև կարևոր նշանակություն ունեցող այլ հարցեր:

    Լրահոս

    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-09
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին
    img
    2026-04-08
    Հերքում «Հրապարակ» օրաթերթի «Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-08
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ
    img
    2026-04-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է Միջազգային տրանսպորտային լոգիստիկ ֆորումին
    img
    2026-04-03
    ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է «Լեռների որդի» խորագրով հանդիսավոր միջոցառմանը
    img
    2026-04-03
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում ծանոթացել է իրականացվող ծրագրերին
    img
    2026-04-03
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է ԱԶԲ-ի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-02
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված
    img
    2026-04-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին
    img
    2026-04-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

    Տեսնել բոլորը