ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն



ՀՀ տարածքային կառավարման ԵՎ զարգացման նախարար

Նախարարի ուղերձը

Հարգելի բարեկամ,

Տարածքային քաղաքականություն վարելու նպատակը համաչափ և կայուն զարգացող բարեկեցիկ երկիրն է: Հայաստանի Հանրապետության, նրա առանձին տարածքների զարգացման մակարդակների տարբերությունները պահանջում են տարածքների զարգացման քաղաքականության մշակում և իրագործում, որը հնարավորություն կտա ապահովելու հանրապետության ընդհանուր սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացման արդյունավետությունը:

Մեր երկիրը լինելով տարածությամբ փոքր պետություն, բաղկացած է վարչատարածքային միավորներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և բնորոշ գծերը, որոնք մենք հաշվի ենք առնելու տարածքային կառավարում իրականացնելիս: Գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներին փորձելու ենք գտնել համակարգային լուծումներ: Մեր աշխատանքն ուղղված է լինելու տարածքային համաչափ զարգացման, համայնքներում ծառայութունների հասանելիության մեծացման և տարածքների տնտեսական զարգացման ապահովմանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքում, հուսով եմ, կգտնեք Ձեզ հետաքրքրող և կարևոր տեղեկություններ: Մենք նպատակ ունենք տեղեկատվություն տրամադրելու համակարգում իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

 Հարգանքով`
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան

 

 

 

 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին