Նախարարություն

Կառուցվածք

Գնումների համակարգման և կազմատնտեսական վարչություն

Վարչության պետ ` Արթուր Ազատյան

Հեռ. +37410) 511 331   էլ. փոստ

Կանոնադրություն

 

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Վարչությունն, իր հիմնական խնդիրներին ու նպատակներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները`

1)       Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների գնումների գործընթացի համակարգումը և կազմակերպումը,

2)     Նախարարության առջև դրված տրանսպորտի բնագավառում իրականացվող պետական նշանակության ավտոճանապարհների հիմնորոգման, ընթացիկ նորոգման, միջին նորոգման, պահպանման և շահագործման ծրագրերի շրջանակում նախագծերի, դրանց փորձաքննության, շինարարական աշխատանքների, հեղինակային հսկողության, տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթների ապահովումը:

3)      Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի կազմում ընդգրկվելիք ծախսային ծրագրերով նախատեսվող գնումներին վերաբերող փաստաթղթերի կազմումը և Նախարարության ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչություն ներկայացումը,

4)      Սահմանված ժամկետում Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների գնումների միասնական անվանացանկի կազմումը և ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարություն,

5)      վարում է Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների գնումների պլանը,

6)      Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների գնումների պլանի փոփոխությունների և լրացումների հայտերի կազմումը և ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարություն,

7)      Պետական բյուջեով նախատեսված Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների կողմից իրականացվող ծրագրերի գծով միջծրագրային և ներքին հոդվածային վերաբաշխումների հայտերի գնումներին վերաբերվող բաժինների լրացում և ներկայացում Նախարարության ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչություն,

8)      Նախարարության գնումների պատասխանատու ստորաբաժանումների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով գնման հայտերի ստացումը,

9)            ապահովում է գնման ընթացակարգերի և դրանց առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին, եզրակացություն տալիս գնումների շրջանակներում նախապատրաստված փաստաթղթերի վերաբերյալ. 

10)    Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների կարիքների համար գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման նպատակով ձևավորված գնահատող հանձնաժողովների քարտուղարի պարտականությունների կատարումը,

11)            Վարչության աշխատակիցներից գնահատող հանձնաժողովների կազմում ներգրավվումը. 

12)     Գնման հայտարարությունների և հրավերների կազմումը և www.gnumner.am գնումների իրականացման էլեկտրոնային համակարգով հրապարակումը,

13)    Գնահատող հանձնաժողովի նիստերի անցկացման կազմակերպումը և օրենսդրությամբ սահմանված կարգով նիստերի արձանագրությունների կազմումը և հրապարակումը,

14)     Պայմանագրերը և ընթացակարգի արձանագրությունները Գլխավոր քարտուղարի հաստատմանը ներկայացնելը,

15)     Պատասխանատու ստորաբաժանման առաջարկով պայմանագրում փոփոխությունների կատարում և համապատասխան հայտարարությունների հրապարակումը.

16)    Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների գնման գործընթացների վերաբերյալ եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան հաշվետվությունների ներկայացում լիազոր մարմին, ինչպես նաև գնման գործընթացների վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների ներկայացում աուդիտ իրականացնող մարմնին,

17)     Նախարարությանը ենթակա մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հրապարակում www.gnumner.am կայքում,

18)      Անհրաժեշտության դեպքում Նախարարությանը ենթակա մարմինների կարիքների համար կենտրոնացված կարգով գնումների ապահովումը,  

19)    Նախարարության կարիքների համար ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման պայմանագրերի մուտքագրումը պայմանագրերի կառավարման և գնումների հաշվետվողականության մոդուլ,

20)    Աշխատանքների, ծառայությունների և ապրանքների տեխնիկական բնութագրերի, օրացուցային գրաֆիկների, ֆինանսավորման ժամանակացույցերի մշակումը, պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, արդյունքների ընդունման ապահովումը, պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտերի, հանձնման-ընդունման արձանագրությունների, եզրակացությունների, ավարտական ու շահագործման ընդունման ակտերի կազմումը և հաստատումը,

21)     Մեթոդական  օժանդակության  և  խորհրդատվության տրամադրում`  Նախարարության ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին  և կազմակերպություններին  գնումների կազմակերպման  գործընթացում,  անհրաժեշտության  դեպքում  հսկողության սահմանում  վերջիններիս  կողմից  կազմակերպվող գնման  գործընթացների  նկատմամբ,

22)    Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների նյութատեխնիկական սպասարկման ապահովումը, ինչպես նաև գույքի և ապրանքների ընդունման, ինչպես նաև դրանց արդյունավետ և նպատակային բաշխման աշխատանքների իրականացումը,

23)    Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների կողմից շահագործվող կառույցների վերանորոգման աշխատանքների հետ կապված գործառույթների ապահովումը,

24)    Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների կողմից զբաղեցրած տարածքների կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման, ինչպես նաև դրանց սպասարկման աշխատանքների իրականացման կազմակեպումը,

25)    Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների hեռախոսակապի, ինտերնետ կապի միջոցների, զբաղեցրած տարածքների էներգամատակարարման, ջրամատակարարման, վերելակային ծառայությունների մատուցման, հակահրդեհային և պահակային ծառայությունների նկատմամբ ինժեներատեխնիկական հսկողության աշխատանքների ապահովումը,

26)    Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների տրանսպորտային միջոցների հետ կապված ապահովագրական, տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքների ապահովումը,

27)    Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների գրասենյակային տեխնիկայի և տեխնիկական այլ միջոցների անխափան և արդյունավետ շահագործման աշխատանքների ապահովումը,

28)    Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների տեղեկատվական ներքին ցանցերի և սերվերների սպասարկման, աշխատունակության և կատարելագործման աշխատանքների ապահովումը,

29)    Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների համակարգչային տեխնիկայի սպասարկման (տպիչների վերանորոգման և քարթրիջների լիցքավորման) և համակարգչային ծրագրերի կատարելագործման և դրանց ձեռք բերման աշխատանքների ապահովումը,

30)   Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների կարիքների համար ձեռք բերված գույքի և ապրանքանյութական արժեքների ստացումը, պահեստավորումը և բաշխումը,

31)       եռամսյակային կտրավածքով պահեստի շարժի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացնում Գլխավոր քարտուղարին,

32)       Նախարարության պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման համար նյութատեխնիկական սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով ապահովումը,

33)      Անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը Նախարարության և Նախարարությանը ենթակա մարմինների աշխատակիցների ծառայողական վկայականների շապիկների և Նախարարության շենք մուտքի թույլտվության անցագրերի միջուկների տրամադրման ապահովումը,

Գնումների համակարգման բաժին

Կազմատնտեսական բաժին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին