Նախարարություն

Կառուցվածք

Առաջին և զորահավաքային նախապատրաստության բաժին

Բաժնի պետ ` Մարիա Ազարյան

Հեռ. (+37410) 511 387   էլ. փոստ

Կանոնադրություն

 Բաժնի հիմնական գործառույթներն են՝

1) Կազմակերպում է գաղտնիության ռեժիմի ապահովման միջոցառումներ բոլոր տեսակի գաղտնի աշխատանքներ կատարելիս, գաղտնի փաստաթղթերին առնչվելիս.
2) կազմակերպում և վարում է գաղտնի գործավարության, գաղտնի փաստաթղթերի բազմացման, հաշվառման, պահպանման և օգտագործման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջների կատարումը.
3) մշակում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա մարմինների և կազմակերպությունների ղեկավարների հետ պաշտոնների անվանակարգությունը.
4) մասնակցում է գաղտնի տեղեկությունների հրապարակման փաստերի, գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի կորստի և գաղտնիության ռեժիմի մյուս խախտումների վերաբերյալ ծառայողական քննության անցկացմանը.
5) կազմակերպում է Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա մարմինների ու կազմակերպությունների, Նախարարության համակարգի կազմակերպությունների, մարզպետարանների և 5000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ռեժիմային գաղտնի մարմիններում պատասխանատու աշխատակիցներին կազմակերպամեթոդական աջակցությունը և համակարգելու նպատակով՝ մասնագիտական ուսումնասիրությունների անցկացումը.
6) ապահովում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին իրազեկ լինելու իրավունք ստանալու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալու թույլտվությունը ձևակերպելու աշխատանքները.
7) ապահովում է Նախարարության աշխատակիցների հետ գաղտնիության ռեժիմի պահպանության և նրանց զգոնության բարձրացման նախազգուշացման աշխատանքները.
8) ապահովում է Նախարարության համակարգի աշխատողների զինվորական հատուկ հաշվառման և ամրագրման աշխատանքները.
9) ապահովում է զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման աշխատանքների իրականացումը.
10) ապահովում է զորահավաքային նախապատրաստության մասով՝ պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստման աշխատանքները.
11) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրների և գործառույթների համաձայնեցումը.
12) ապահովում է զորահավաքային պլանների կատարման և զորահավաքային ծավալման ու քաղաքացիական պաշտպանության ուսումնական վարժանքների անցկացման աշխատանքները.
13) ապահովում է քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքները.
14) ապահովում է ղեկավար կազմի քաղաքացիական պաշտպանության գծով պատրաստման աշխատանքները.
15) ապահովում է Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա մարմիններ ու կազմակերպությունների կողմից քաղաքացիական պաշտպանության գծով պարտականությունների կատարման նկատմամբ հսկողության աշխատանքները:
 

 

 

 

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին