Նախարարություն

Կառուցվածք

Արտաքին կապերի վարչություն

Բաժնի պետ ` ----

Հեռ. (+37410) 511 324

 Կանոնադրություն

Բաժնի հիմնական գործառույթներն են՝

1) ապահովում է Նախարարության միջազգային գործունեության և միջազգային ու անդրսահմանային կապերի իրականացումը.

2) ապահովում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ աշխատանքները.

3) նախապատրաստում է օտարերկրյա համապատասխան մարմինների հետ համագործակցության պայմանագրերի կազմումը, կնքումը և հետևում դրանց կատարման ընթացքին.

4) ապահովում է միջազգային և անդրսահմանային համագործակցության վերաբերյալ համապատասխան պետական մարմիններին տեղեկատվության տրամադրումը.

5) կազմակերպում է այլ երկրների վարչատարածքային միավորների հետ անդրսահմանային և միջռեգիոնալ համագործակցության հնարավոր ուղղությունների վերհանման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրություններ և վերլուծություններ, նախապատրաստում է նախանշված ուղղություններով անդրսահմանային և միջռեգիոնալ համագործակցության ծրագրեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ.

6) կազմակերպում է անդրսահմանային տարածքային համագործակցության շրջանակներում Նախարարության մասնակցությամբ իրականացվող ծրագրերի դիտարկումը և մշակված ծրագրերի իրագործման համար գործընկեր կառույցների ներգրավման նպատակով առաջարկությունների նախապատրաստումը.

7) ապահովում է Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ ընթացիկ համագործակցությունը, միջազգային գործունեության վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների և տեղեկատվության ներկայացումը.

8) պատրաստում է միջազգային կազմակերպություններից ստացված նյութերի վերաբերյալ համառոտ տեղեկանքներ՝ ըստ անհրաժեշտության Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին տրամադրելու նպատակով.

9) ապահովում է Նախարարի մոտ արտասահմանյան պատվիրակությունների և օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց այցելությունների հետ կապված աշխատանքները, մասնակցում է այդ միջոցառումներին, վարում է դրանց արձանագրումը, կազմում տեղեկանքներ և ներկայացնում նախարարին.

10) կազմակերպում է արտասահմանյան գործուղումների գործընթացը և ապահովում է գործուղումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը.

11) միջազգային և անդրսահմանային համագործակցության հարցերով ցուցաբերում է գործնական, խորհրդատվական, մեթոդական և այլ անհրաժեշտ օգնություն.

12) կազմակերպում է այլ երկրների հետ միջտարածաշրջանային համաժողովների, միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբերի ու հանձնաժողովների աշխատանքները.

13) միջազգային ու անդրսահմանային համագործակցության հարցերով կազմակերպում է խորհրդակցություններ, աշխատանքային հանդիպումներ և սեմինարներ.

14) մասնակցում է Նախարարության ներգրավմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքներին.

15) ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.

16) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

17) ապահովում է Նախարարության պաշտոնական կայքի սպասարկման համար Բաժնի գործառույթներից բխող տեղեկատվական-վերլուծական նյութերի մշակումը և դրանց տրամադրումը Նախարարության համապատասխան ստորաբաժանմանը.

18) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատախան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին,

19) իրականացնում է իրավական այլ ակտերով սահմանված միջազգային ու անդրսահամանային համագործակցության հետ կապված այլ գործառույթներ:

 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին