Նախարարություն

Կառուցվածք

Անձնակազմի կառավարման բաժին

Բաժնի պետ ` Նունե Կիրակոսյան

Հեռ. (+37410) 511 355   էլ. փոստ

 Կանոնադրություն

Բաժնի հիմնական գործառույթներն են՝

1) Ապահովում է բարեվարքության հարցերով գործընթացի իրականացումը.
2) Ապահովում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստումը, ինչպես նաև Նախարարի և Գլխավոր քարտուղարի ընդունած իրավական ակտերի հաշվառումը և պահպանումը.
3) ապահովում է Նախարարության և ենթակա մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերի կազմման և փոփոխություններ կատարելու նախապատաստական աշխատանքները, ինչպես նաև Նախարարության և ենթակա մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության իրականացումը, պաշտոնների նկարագրության կազմումը, պաշտոնների գնահատման, դասակարգման աշխատանքները և պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստումը.
4) ապահովում է Նախարարությունում աշխատանքային, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման, գործողության ժամկետների վերահսկման, ծանուցման, համաձայնագրերի կազմման աշխատանքները.
5) ապահովում է Նախարարության աշխատակիցների էլեկտրոնային և թղթյա գրանցամատյանի վարումը, ինչպես նաև տեղեկատվավերլուծական ծրագրերով աշխատանքի, տեղեկատվական հարթակի սպասարկման, պաշտոնական կայքում հրապարակվելիք տեղեկատվության տրամադրման աշխատանքները.
6) ապահովում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում Նախարարության կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և բաժնետիրական ընկերությունների ղեկավարիների), ինչպես նաև նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձնանց, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործերի կազմման (մուտքագրման), հաշվառման, հանձման-ընդունման, պահպանման աշխատանքները.
7) ապահովում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի) կազմակերպման և անցկացման աշխատանքները, Նախարարության ստորաբաժանումների հետ համատեղ մրցույթի թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքների, մրցույթի հարցազրույցի փուլի մասնագիտական գիտելիքների բացահայտմանը վերաբերող հարցաշարերի կազմման աշխատանքները.
8) ապահովում է Նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100% պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստման և անցկացման աշխատանքները.
9) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների անձնակազմի կառավարման ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության մարզպետների, մարզպետների տեղակալների պաշտոնի նշանակման փաթեթները, ապահովում է Հայաստանի Հանրապետության մարզպետներին, մարզպետների տեղակալներին, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին խրախուսելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
10) ապահովում է Նախարարությունում առանձին խնդիրների իրականացման համար փորձագետների ներգրավման, ինչպես նաև փորձնակ գրանցելու, Նախարարության քաղաքացիական ծառայողների տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգին համապատասխան աշխատանքները, Նախարարության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի ռեեստրի վարումը, ռեզերվում գրանցելու, տեղեկատվական հարթակում տեղադրելու, կադրերի ռեզերվից հանելու հետ կապված ընթացակարգերի կազմակերպման աշխատանքները.
11) ապահովում է Նախարարության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման և կարիքների գնահատման աշխատանքները, ինչպես նաև վերլուծումը և արդյունքների ամփոփումը.
12) ուսումնասիրում և հաշվառում է Նախարարության քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները (կատարողական գնահատման ակտը և կառավարչական հմտություները)՝ անմիջական ղեկավարի գնահատականներով, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
13) ապահովում է Նախարարության աշխատակիցներին խրախուսելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, խրախուսման գործընթացի կազմակերպումը, խրախուսված աշխատակիցների անհատական հաշվառումը, ինչպես նաև ներգրավվում Նախարարության քաղաքացիական ծառայողների նկատմամբ իրականացվող ծառայողական քննության աշխատանքներին, ապահովում է կիրառված կարգապահական տույժերի հաշվառումը, ինչպես նաև կարգապահական տույժերի գործողության ժամկետների նկատմամբ վերահսկողության սահմանումը.
14) Նախարարին և Գլխավոր քարտուղարին առաջարկություն է ներկայացնում 65 տարին լրացած քաղաքացիական ծառայողի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը մինչև 1 տարի երկարացնելու վերաբերյալ.
15) ապահովում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող ան¬ձանց արձակուրդների ժամանակացույցի կազմման աշ¬խա¬տանքները.
16) իրականացնում է Սոցիալական փաթեթի շահառուների էլեկտրոնային շտեմարանի վարման աշխատանքները.
17) ապահովում է Նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերող և ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը.
18) ապահովում է Նախարարության աշխատակիցների ծառայողական վկայականների և Նախարարության շենք մուտքի թույլտվության անցագրերի տրամադրումը, գրանցումը և հաշվառումը.
19) ապահովում է Նախարարության աշխատողների աշխատանքային կարգա¬պա¬հու¬թյան վերահս¬կողու¬թյան աշխատանքները:
20) Անձնակազմի կառավարման հարցերով ցուցաբերում է գործնական, խորհրդատվական, մեթոդական և այլ անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև վերահսկում անձնակազմի կառավարման ոլորտի աշխատանքները.
21) իրականացնում է Նախարարության անձնակազմի կառավարման հարցերով դիմումների, բողոքների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Գլխավոր քարտուղարին.
22) իրականացնում է Նախարարության անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում գլխավոր քարտուղարին.
23) Նախարարին, Գլխավոր քարտուղարին և Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին է տրամադրում քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում` տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով.
24) կադրային հարցերի վերաբերյալ կազմակերպում է խորհրդակցություններ, աշխատանքային հանդիպումներ և սեմինարներ.
25) կազմակերպում է անձնակազմի կառավարման հարցերով քաղաքացիներից և աշխատակիցներից ստացված նամակների, դիմումների, զեկուցագրերի, բողոքների քննարկում, ձեռնարկում է միջոցներ հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ, կազմակերպում է ծառայողների ընդունելություն` անձնակազմի կառավարման հարցերով և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Գլխավոր քարտուղարին.
26) Նախարարի, Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:


 

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին