Նախարարություն
Կառուցվածք
Քարտուղարություն
Քարտուղարության պետ ` Վարուժան Հարությունյան
(+374 10) 511 353
Կանոնադրություն
Քարտուղարության հիմնական գործառույթներն են՝
1) կազմակերպում է Նախարարության փաստաթղթաշրջանառու¬թյունը.
2) կազմակերպում է Նախարարությունում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցության ընդունումը.
3) կազմակերպում է Նախարարությունում ստացված փաստաթղթերի դասակարգումը և հաշվառումը.
4) կազմակերպում է Աշխատակազմում ստացված նամակների և դիմումների մուտքագրումը.
5) կազմակերպում է Նախարարին, Նախարարի տեղակալներին, Գլխավոր քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումներին ուղղված գրությունների գրանցումը և հասցեատերերին հանձնումը.
6) կազմակերպում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, Նախարարի, Նախարարի տեղակալների, Գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված «Ելից» գրությունների առաքումը էլեկտրոնային` «Mulberry» ծրագրով, սուրհանդակային և փոստային ծառայությունների միջոցով, առձեռն տարբերակով և էլեկտրոնային փոստով.
7) կազմակերպում է Նախարարի, Նախարարի տեղակալների, Գլխավոր քարտուղարի հանձնարարականների գրանցման և առաքման աշխատանքների իրականացումը.
8)կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի,
Կառավարության, վարչապետի կողմից հսկողության վերցրած հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ հսկողության իրականացումը.
9) կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմում-բողոքների կատարման ժամկետների նկատմամբ հսկողության իրականացումը.
10) կազմակերպում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ հսկողության իրականացումը
11) կազմակերպում է ժամկետային հանձնարարականների կատարման մասին ամփոփաթերթերի նախապատրաստումը, դրանք ստորաբաժանումների ղեկավարներին տրամադրումը և հսկողության իրականացումը.
12) կազմակերպում է Նախարարի մոտ, ինչպես նաև նախարարությունում կայացած խորհրդակցությունների արձանագրությունների հասցեատերերին առաքման աշխատանքների իրականացումը.
13) օժանդակում է Նախարարության <<Մտից>>, <<Ելից>> փաստաթղթերի արխիվացման գործընթացի իրականացման աշխատանքներին:
Փաստաշրջանառության բաժին
Բաժնի պետ ` Ալինա Իգիթխանյան
Հեռ. (+37410) 511 364
Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժին
Բաժնի պետ ` Կարինե Հակոբյան
(+37410) 511 370