Նախարարություն

Կառուցվածք

Իրավաբանական վարչություն

Վարչության պետ (ԺՊ) ` Թումանյան Աստղիկ

Հեռ. (+37410) 511 385   էլ. փոստ

 Կանոնադրություն

Վարչության հիմնական գործառույթներն են՝

Վարչությունը Նախարարության իրավասությունների շրջանակներում իր խնդիրներին և նպատակներին համապատասխան`
1) Նախարարության իրավասության սահմաններում մշակում է օրենքների և այլ իրավական ակտերի նախագծեր, իրավական փորձաքննության է ենթարկում Նախարարության ստորաբաժանումների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերը, ներկայացնում է առաջարկություններ Նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներում իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.
2) ապահովում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Նախարարի, գլխավոր քարտուղարի հաստատմանը ներկայացվող հրամանների և այլ իրավական ակտերի նախագծերում իրավական նորմերի պահանջների պահպանումը, իսկ իրավաբանական Վարչության կողմից մշակված իրավական ակտերով` մինչև հաստատման ներկայացնելը ապահովում է նաև դրանց համաձայնեցումը համապատասխան ստորաբաժանման հետ.
3) Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված պայմանագրերի նախագծերի վերաբերյալ տրամադրում է կարծիք` իրավական նորմերի ապահովման մասով.
4) մասնակցում է Նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներում օրենսդրական դաշտի կատարելագործման և բարեփոխման աշխատանքներին.
5) մասնակցում է Նախարարության իրավական ակտերի նախագծերի պատրաստաման, քննարկման և իրավաստեղծ մարմիններին ներկայացնելու գործընթացին.
6) մասնակցում է Նախարարության համակարգի ընկերությունների կանոնադրությունների և կանոնակարգերի մշակման աշխատանքներին.
7) ներկայացնում է դիրքորոշում դատական ատյանների կողմից վարույթ ընդունված` ընդդեմ Նախարարության բերված հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների վերաբերյալ.
8) Նախարարության նախաձեռնությամբ հայցեր, վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ է ներկայացում դատական ատյաններ.
9) համապատասխան լիազորագրի հիման վրա ապահովում է դատական ատյաններում դատական նիստերին մասնակցությունը.
10) Նախարարի, գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է հանդիպումներ, խորհրդակցություններ` ապահովում դրանցում Վարչության աշխատողների մասնակցությունը.
11) համապատասխան հանձնարարականի հիման վրա մասնակցում է Նախարարություն ներկայացված դիմումներով, բողոքներով, կամ Նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի աշխատանքների քննարկմանը.
12) ապահովում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան վարչական վարույթի իրականացումը.
13) համապատասխան հանձնարարականի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում տալիս է իրավական եզրակացություն` նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, Նախարարության համակարգի առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրավական ակտերի պահանջների կիրառման կամ կատարման մասով, դրանց հիման վրա կազմված այլ փաստաթղթերի օրինականության և իրավական ակտերի պահանջներին համապատասխանության մասով, ինչի վերաբերյալ Նախարարին ներկայացնում է համապատասխան տեղեկանք.
14) օրենքների և այլ իրավական ակտերի վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ, կազմում իրավական-փորձագիտական եզրակացություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ.
15) համագործակցում է պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ապահովում իրականացնող ստորաբաժանումների հետ՝ վերջիններիս տրամադրելով խորհրդատվություն և մեթոդական օգնություն.
16) տարածքային կառավարման մարմինների կողմից ընդունված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու նպատակով համապատասխան հիմնավորմամբ ներկայացնում է առաջարկություններ.
17) մասնակցում է Նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներում կնքվող միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի նախագծերի մշակմանը, անհրաժեշտության դեպքում տրամադրում խորհրդատվություն.
18) մասնակցում է միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների հետ կազմակերպվող սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին.
19) ապահովում է Նախարարին կից գործող հասարակական խորհրդի կազմակերպչական-տեխնիկական և բնականոն գործունեության աշխատանքներ.
20) ապահովում է Վարչության փաստաթղթային գործավարության իրականացումը.
21) Նախարարի, Նախարարի տեղակալի և Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ.
22) Նախարարության խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով իրականացնում է այլ աշխատանքներ:
 

Նախարարության իրավական շահերի պաշտպանության բաժին
Բաժնի պետ ` Լիլիթ Փաշայան

Հեռ. (+37410) 511-312   էլ. փոստ

Օրենսդրության բաժին
Բաժնի պետ ` Աստղիկ Թումանյան

Հեռ. (+37410) 511 360   էլ. փոստ

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին