Նախարարություն

Կառուցվածք

Ներքին աուդիտի բաժին

Բաժնի պետ ` Կարեն Թորոսյան

 Կանոնադրություն

Բաժնի հիմնական գործառույթներն են՝

1)պատրաստում և Նախարարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի և կանոնակարգի փոփոխության նախագծերը, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը.

2) գնահատում է ֆինանսական կառավարման, ինչպես նաև հսկողական համակարգերի արդյունավետությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) կազմում է աուդիտորական առաջադրանքներ իրականացվող աուդիտի խնդիրների  ու շրջանակների սահմանման համար.

4) ներքին աուդիտի օրենսդրության, Նախարարության ներքին աուդիտի գործունեության կանոնակարգի և ներքին աուդիտի տարեկան ծրագրի համաձայն աուդիտի ենթարկվող միավորներում իրականացնում է աուդիտորական առաջադրանքներ.

5) oժանդակում է ռիսկերի բացահայտման ու գնահատման գործընթացի իրականացմանը.

6) կազմում և Նախարարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.

7) ապահովում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարումը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացումը.

8) անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով ներքին աուդիտի ոլորտում լիազոր մարմնի հետ, մշակում է առանձին մեթոդաբանություն՝ ներքին աուդիտի բաժնի գործունեության համար.

9) ներքին աուդիտի բաժնի գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների.

10) ներկայացնում է անկախ դիրքորոշում կամ  եզրակացություն  հավաստիացման ծառայությունների նպատակով, օբյեկտիվ գնահատմամբ կազմված ապացույցների հիման վրա իրականացված աուդիտի  վերաբերյալ.

11) ապահովում է Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթային պահանջներից բխող գործունեության պարբերական գնահատման աշխատանքներ.

12) իր իրավասության սահմաններում մշակում է Բաժնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծեր և ներկայացնում  առաջարկություններ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.

13) մասնակցում է Նախարարության ռազմավարական և կազմակերպչական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանն ու գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը.

14) Նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15) Նախարարության իրավասությանը վերապահված բնագավառները կարգավորող իրավական ակտերով և Նախարարության կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով իրականացնում է այլ աշխատանքներ: 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին