Նախարարություն

Կառուցվածք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Կանոնադրություն

Բաժնի հիմնական գործառույթներն են՝

1)ապահովում է նախարարության տեղեկատվական քաղաքականության
իրականացման, նախարարության գործունեության լուսաբանման և զանգվածային
լրատվության միջոցների հետ կապված աշխատանքները.
2) պատրաստում և տարածում է մամուլի հաղորդագրություններ,
իրավասությունների շրջանակում հանդես է գալիս պարզաբանումներով ու
հայտարարություններով.
3) կազմակերպում և անցկացնում է մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ,
ճեպազրույցներ՝ նախարարության գործունեության ոլորտին առնչվող հասարակական
հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ.
4) կազմակերպում է նախարարության գործունեության ոլորտին առնչվող
զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված նյութերի
ուսումնասիրության, վերլուծության և արխիվացման աշխատանքները.
5) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային
լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ նախարարի և այլ
պաշտոնատար անձանց մասնակցությամբ.
6) ապահովում է օրվա մամուլի և հեռուստահաղորդումների լրաքաղի և դիտանցի
(մոնիթորինգ) աշխատանքները և այդ մասին ծանուցում նախարարին և գլխավոր
քարտուղարին.
7) նախարարին և Գլխավոր քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ
զանգածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ
խորագրերում, հեռուստահաղորդումներում Նախարարության համապատասխան
պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ, իրականացնում է
մասնակցության պլանավորում և ապահովում դրանց կատարումը.
8) նախարարության գործունեության պատշաճ լուսաբանումն ապահովելու
նպատակով ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում մշակվող
իրավական ակտերի նախագծերի պատճեններ և անհրաժեշտության դեպքում
ապահովում է դրանց լուսաբանման և հանրային քննարկումների աշխատանքները.
9) ապահովում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների
հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված
փոփոխությունների դեպքում՝ 10-օրյա ժամկետում.
10) կազմակերպում է տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը.
11) նախարարի կամ գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ
տեղեկատվական դաշտում ստեղծում է վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի
համակարգված արխիվ, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների
առկայության դեպքում՝ պատրաստում տեսանյութեր և թողարկում տեղեկագրեր.
12) ապահովում է նախարարության ինտերնետային էջի տեղեկատվական
սպասարկման աշխատանքների իրականացումը.
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
կազմակերպում է հայտ ներկայացրած լրագրողների հավատարմագրման
աշխատանքների իրականացումը.
14) ըստ անհրաժեշտության՝ արձագանքում է զանգվածային լրատվության
միջոցներով քաղաքացիների կողմից նախարարությանն ուղղված հարցերին և
բարձրացված ահազանգերին.
15) ապահովում է համագործակցությունը նախարարության և պետական
կառավարման համակարգի և այլ մարմինների լրատվական ծառայությունների հետ.
16) կազմակերպում է նախարարի, նախարարի ղեկավարած
պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի և նրանց
մասնակցությամբ նախարարությունում անցկացվող միջազգային բնույթի
պաշտոնական միջոցառումների լուսաբանման աշխատանքները.
17) նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ,
հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
 

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին