Նախարարություն

Կառուցվածք

Ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչություն

Վարչության պետ ` Արտակ Ալբերտյան

Հեռ. (+37410) 511 327   էլ. փոստ

 Կանոնադրություն

Վարչության  հիմնական գործառույթներն են՝

1) իրականացնում է Նախարարության և համակարգի կազմակերպությունների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և բյուջետային հայտերի կազմումը (ստացումը), ամփոփումը և ներկայացումը.
2) ապահովում է բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպման շրջանակներում Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համակարգվող ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերի և ծրագրերի կազմման համար անհրաժեշտ հաշվարկների գործընթացին մասնակցությունը.
3) իրականացնում է Նախարարության հաշվապահական հաշվառման վարումը և հաշվետվությունների կազմումը.
4) սահմանված կարգով իրականացնում է Նախարարության և համակարգի կազմակերպությունների բյուջեի կատարումը` գանձապետական համակարգի միջոցով.
5) ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող ֆինանսական բնույթի իրավական ակտերի նախագծերի մշակում, Հայաստանի Հանրապետության կառավարության, այլ նախարարությունների և մարմինների կողմից ներկայացված օրենքների, կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի ուսումնասիրություն, քննարկում և կարծիքի տրամադրում.
6) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձևերով կազմում, ամփոփում և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում Նախարարության և համակարգի կազմակերպությունների ֆինանսական միջոցների՝ եկամուտների ու ծախսերի, եռամսյակային և տարեկան գործունեության ամփոփ հաշվեկշիռները, նրանց կից պահանջվող ձևերը, հաշվարկները, հիմնավորումները և բացատրությունները, ինչպես նաև այլ պետական մարմիններին է պարբերաբար ներկայացվում ֆինանսաբյուջետային գործընթացների վերաբերյալ համապատասխան հաշվետվություններ և տեղեկատվություն.
7) իրականացնում է Նախարարության պահպանման ծախսերի գծով նախատեսված բյուջետային գործընթաց և անհրաժեշտության դեպքում` առաջարկություններ ներկայացնում ֆինանսական միջոցների վերաբաշխման վերաբերյալ.
8) կազմակերպում է Նախարարության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործունեությանը վերաբերող տարեկան ծրագրային ցուցանիշների և գործունեության մասին եռամսյակային հաշվետվությունների ամփոփումը և համապատասխան մարմիններին ներկայացումը.
9) կազմակերպում է Նախարարության բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը և ֆինանսահաշվային գործառույթների սահմանված կարգով ձևակերպումները և գրանցումները.
10) իրականացնում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված վարկային և դրամաշնորհային ծրագրերի համաֆինանսավորման մասով հաշվառում, ներկայացված ֆինանսավորման փաստաթղթերի հիման վրա հավաստագրերի պատրաստում, միջազգային պայմանագրերի, անվանացանկերի, պլանների ներմուծման, ֆինանսավորման հայտերի մուտքագրման աշխատանքներ և վճարումների կատարում գանձապետական համակարգի միջոցով.
11) իրականացնում է Նախարարության աշխատողների աշխատավարձերի, պարգևատրումների, արձակուրդային վճարների, ներքին և արտասահմանյան գործուղումների, անաշխատունակության վճարների ժամանակին հաշվարկման, վճարման, պահումների և պետական բյուջե փոխանցման աշխատանքները.
12) իրականացնում է Նախարարության արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության հետ կապված ֆինանսական փաստաթղթերի անփոփում, ստուգում, հաշվարկում և վճարում,
13) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է Նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի աշխատողների սոցիալական փաթեթից օգտվելու համար հատկացումների տրամադրման, հաշվառման և գումարների ֆինանսավորման աշխատանքները.
14) իրականացնում է Նախարարության կարիքների համար ձեռք բերված ապրանքանյութական արժեքների, աշխատանքների և ծառայությունների գնումների ֆինանսավորում.
15) կազմակերպում և ապահովում է Նախարարության գույքագրման աշխատանքները` գույքի հաշվառման և օտարման աշխատանքները, նյութական պաշարների մուտքի և ելքի հաշվառումը.
16) հսկողություն է իրականացնում ՀՀ պետական բյուջեից Նախարարության պահպանման ծախսերի ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների նպատակային օգտագործման և խնայողաբար ծախսման նկատմամբ.
17) իրականացնում է Նախարարության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործունեությանը վերաբերող տարեկան ծրագրային ցուցանիշների և գործունեության մասին եռամսյակային հաշվետվությունների ստուգում, ամփոփում, դրանց վերաբերյալ եզրակացությունների, առաջարկությունների ներկայացում համապատասխան մարմիններ.
18) իրականացնում է համայնքային բյուջեների կազմման և կատարման գործընթացներում ՏԻՄ-երին խորհրդատվական օժանդակության և մեթոդական աջակցման ցուցաբերումը, ինչպես նաև` իրականացնում մշտադիտարկում համայնքային բյուջեների կատարման գործընթացի վերաբերյալ.
19) ապահովում է համայնքային բյուջեների կատարման վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար ստացումը, վերլուծումը, ամփոփումը և Նախարարին տրամադրումը.
20) ապահովում է առաջիկա տարվա ՀՀ պետական բյուջեից համայնքներին նախատեսվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման և օրենքով սահմանված դեպքերում` ընթացիկ տարվա ըստ առանձին համայնքների հաստատված ֆինանսական համահարթեցման դոտացիաների վերահաշվարկման աշխատանքները.
21) իրականացնում է համայնքների վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով՝ համայնքի ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացումների տրամադրման նախագծերի մշակում և դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմիններին ներկայացում.
22) ապահովում է յուրաքանչյուր տարի համայնքներին նպատակային ֆինանսական հատկացումների (սուբվենցիաների) տրամադրման նախագծերի մշակումը և դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմիններին ներկայացումը.
23) ապահովում է միջհամայնքային միավորումների գործունեության վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանց սահմանված կարգով ներկայացումը.
24) ապահովում է համայնքների դեֆիցիտային բյուջեների հաստատման վերաբերյալ պաշտոնական եզրակացությունների մշակումը և դրանք սահմանված կարգով համապատասխան մարմիններին ներկայացումը.
25) կազմակերպում է ՏԻՄ-երի կողմից տեղեկատվական համակարգերի (մասնավորապես` անշարժ գույքի և փոխադրամիջոցների մասով) վարումը, իրականացնում է գործընթացի մշտադիտարկում.
26) ապահովում է ՀՀ կառավարությանը համայնքների ֆինանսական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.
27) ապահովում է ՏԻՄ-երից` նրանց ֆինանսական գործունեության վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության և հաշվետվությունների ստացումը.
28) ապահովում է Նախարարության պաշտոնական ինտերնետային կայքէջում տեղադրելու նպատակով` ՏԻՄ-երի ֆինանսական ոլորտին առնչվող նյութերի տրամադրումը.
29) ապահովում է ՏԻՄ-երի ֆինանսական գործունեությանը վերաբերող քաղաքացիների նամակների (դիմումների և բողոքների) սահմանված կարգով քննարկումը.
30) ապահովում է համայնքների ֆինանսական ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերով նախատեսված միջոցառումների պահանջների կատարումը.
31) վարում է տարատեսակ տեղեկատվական շտեմարաններ, մասնավորապես` անշարժ գույքի և փոխադրամիջոցների մասով.
32) ապահովում է ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի վճարման ծանուցագրերի ու անդորրագրերի տպագրության, հատկացման, հաշվառման և պահպանման իրականացումը.
33) ապահովում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված՝ համայնքների բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով` բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և ներկայացնելու վերաբերյալ պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների տրամադրումը ՏԻՄ-երին.
34) ապահովում է ՀՀ պետական մարմինների և ՏԻՄ-երի կողմից ներկայացված` համայնքներին ՀՀ պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք տվյալների հաշվառումը.
35) ապահովում է համայնքներին ՀՀ պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՏԻՄ-երին տեղեկությունների տրամադրումը.
36) մասնակցում է միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների հետ կազմակերպվող ՏԻՄ-երի ֆինանսական ոլորտին վերաբերող սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին.
37) ապահովում է իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացնումը:
38) Նախարարի, Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

Հաշվապահական հաշվառման բաժին
Բաժնի պետ ` Ռուզաննա Աթոյան

Հեռ. (+37410) 511 321   էլ. փոստ

Ֆինանսական բաժին
Բաժնի պետ ` Գայանե Բադալյան

Հեռ. (+37410) 511 351   էլ. փոստ

Համայնքային բյուջեների բաժին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին