Նախարարություն

Կառուցվածք

Վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչություն

Վարչության պետ ` Արմեն Մանուկյան

Հեռ. (+37411) 547 672   էլ. փոստ

 Կանոնադրություն

Վարչության հիմնական գործառույթներն են`

1) Ծրագրերի՝ տարեկան աշխատանքների ժամանակացույցերի և ծախսերի նախահաշիվների մշակման և հաստատման ներկայացման աշխատանքների համակարգում.
2) Ծրագրերի՝ հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցերի և ծախսերի նախահաշիվների հիման վրա ապրանքների ձեռքբերման, նախագծման, շինարարական ու վերահսկման աշխատանքների տեխնիկական առաջադրանքների և մրցութային փաթեթների մշակման և այդ աշխատանքների կատարման նպատակով իրականացվող մրցույթների կազմակերպման համակարգում.
3) Ծրագրերի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ առաջարկությունների մշակում.
4) Ծրագրերի իրականացման վերաբերյալ ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների քննարկում, վերլուծություն, ամփոփ հաշվետվությունների կազմում.
5) Ծրագրերի հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցից և ծախսերի նախահաշիվներից շեղումների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակում.
6) Խորհրդի նիստերի նախապատրաստման և կազմակերպման` Խորհրդի քննարկմանը ներկայացվող հարցերի ուսումնասիրման, նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերի նախապատրաստման և Խորհրդի անդամներին տրամադրման, Խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարության վարման, որոշման նախագծերի կազմման աշխատանքների և Խորհրդի որոշումների կատարման նկատմամբ հսկողության իրականացում.
7) Ծրագրերի ավարտից հետո ծրագրերի արդյունքների գնահատում և ծրագրերի մշակման փուլում նախանշված արդյունքների հետ համեմատում և վերլուծում.
8) Ծրագրերի մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ Նախարարության առաջարկությունների, ինչպես նաև հաստատված միջոցառումների իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության մշակում.
9) Ծրագրերի մասով՝ Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծերի մշակում.
10) իրավական ակտերի նախագծերի մշակում և սահմանված կարգով հաստատման ներկայացում.
11) իրավական ակտերի նախագծերի քննարկում և դրանց վերաբերյալ կարծիքների ու առաջարկությունների ներկայացում:

 

Վարկային և դրամաշնորհային ծրագրերի բաժին
Բաժնի պետ ` Հրայր Հարությունյան

Հեռ. (+37411) 524 466

Վերլուծության և մոնիթորինգի բաժին
Բաժնի պետ ` Գոհար Կարախանյան

Հեռ. (+37411) 563 187

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին