Նախարարություն

Կառուցվածք

Տարածքային կառավարման վարչություն

Վարչության պետ` Արթուր Սողոմոնյան

Հեռ. (+374 10) 511 334   էլ. փոստ

Կանոնադրություն

Վարչության հիմնական գործառույթներն են`

1) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության նախագծի մշակումը և իրագործումը.
2) ստանում է Հայաuտանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերվող անհրաժեշտ տեղեկատվություն Հայաuտանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից.
3) ապահովում է Հայաuտանի Հանրապետության կառավարությանը, Հայաuտանի Հանրապետության վարչապետին, Հայաuտանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերվող անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.
4) կազմակերպում է Հայաuտանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման, քննարկման և հաստատման աշխատանքները.
5) ապահովում է մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման ամենամյա տարեկան աշխատանքային պլանի կազմումը և հաստատումը, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացման նկատմամբ մշտադիտարկման իրականացումը.
5.1) ապահովում է հակակոռուպցիոն ծրագրերից բխող աշխատանքների իրականացումը.
6) Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակների (դիմումների և բողոքների) քննարկումը.
7) Նախարարության պաշտոնական ինտերնետային էջի սպասարկման համար Վարչության մասով ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը Նախարարության համապատասխան ստորաբաժանմանը.
8) ապահովում է տարածքային կառավարման մարմիններից նրանց գործունեության առանձին ուղղությունների, ինչպես նաև տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության և հաշվետվությունների ստացումը.
9) ապահովում է տարածքային կառավարման ոլորտին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը, դրանց սահմանված կարգով համաձայնեցումը իրավասու մարմինների հետ, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կարծիքին կամ համաձայնեցմանը ներկայացված իրավական ակտերի մասին համապատասխան առաջարկությունների նախապատրաստումը.
10) Գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
11) անհրաժեշտության դեպքում՝ Նախարարի կամ Գլխավոր քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
12) Վարչության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի քննարկումներին հրավիրում Է հանրապետական գործադիր մարմինների տվյալ հարցերով իրավասու ներկայացուցիչներին և պաշտոնատար անձանց.
13) ապահովում է տարածքային կառավարման մարմինների կողմից ՀՀ կառավարությանը՝ տարեկան գործունեության և ՀՀ վարչապետին՝ ընթացիկ հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստումը՝ համապատասխան առաջարկություններով, և դրանք ներկայացնում նախարարին.
14) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
15) Նախարարության խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով իրականացնում է այլ աշխատանքներ:

 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին