Նախարարություն

Կառուցվածք

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ ` Բագրատ Բադալյան

Հեռ. (+374 10)590 002   էլ. փոստ

Կենսագրական տվյալներ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1983թ. նոյեմբերի 20, ք. Երևան

Կրթություն
2000-2005թթ. - Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Ճանապարհների և օդանավակայաններ կառուցման ֆակուլտետ Քաղաքացիական շինարարության մագիստրոսի աստիճան:
2005-2008թթ. Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ասպիրանտուրա (PhD):
2009–2012թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա, պետական կառավարման մասնագետ:
2015թ. հուլիս – օգոստոս - Ալաբամայի համալսարան (ԱՄՆ), Քաղաքացիական շինարարության և էկոլոգիական ճարտարագիտության ֆակուլտետ, Հետազոտություն պոլիմերացված ասֆալտի բնագավառում:

Մասնագիտական վերապատրաստում
2006թ. – Ճանապարհային սեկտորի կառավարում, Մաս I՝ Շվեդիա, Մաս II՝ Սերբիա (2007թ.):

Աշխատանքային գործունեություն
2005-2007թթ. - Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան «Տեխնիկական ծառայության վերահսկիչ, տեխնիկական ծառայության ղեկավարի կրտսեր օգնական:
2007-2010թթ. - «Ճաննախագիծ Ինստիտուտ» ՍՊԸ, փոխտնօրեն:
2010-2013թթ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, Ճանապարհաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ:
2013-2014թթ. - Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 5-րդ վարչության մասնագետ:
2014-2015թթ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ, գլխավոր ինժեներ:
2015-2018թթ. - «Ճաննախագիծ Ինստիտուտ» ՍՊԸ, փոխտնօրեն:
2018 թ. հունիսի 6-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ:
2019 թ. հունիսի 4-ին  նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:

Այլ տվյալներ
Տեխնիկական գիտությունների թեկնածու է, մասնագիտությունը՝ «Շինարարական կառուցվածքներ, շենքեր և շինանյութեր»:
Լիցենզիաները _ Գրանցված պրոֆեսիոնալ ինժեներ, Մերիլենդ նահանգի Պրոֆեսիոնալ ինժեներների խորհուրդ, ՊԻ համար՝47351:
Գիտական 4-ական հոդվածների հեղինակ և համահեղինակ է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին