Նախարարություն

Կառուցվածք

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Լիլիա Շուշանյան

Հեռ. (+374 10) 511 391   էլ. փոստ

Կենսագրական տվյալներ
Տարեթիվ,ամսաթիվ, ծննդավայր

1991 թ., 26 մայիսի, ք. Երևան

Կրթություն

1998-2008թթ․ Դ․ Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոց

2008-2012թթ. Երևանի պետական համալսարան, Միջազգայի հարաբերությունների ֆակուլտետ, Հանրային կառավարման բակալավրի աստիճան

2012-2014թթ. Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան

Աշխատանքային գործունեություն

20.02.2014 - 06.02.2015թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր գործավար
06.02.2015 - 05.04.2016թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի փորձագետ
05.04.2016 - 24.01.2017թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդատու
24.01.2017-11.01.2018թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով
24.01.2017-11.01.2018թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի և ԱՄՆ ՄԶԳ «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավար
11.01.2018 - 01.04.2019թթ. ՀՀ վարչապետի աշխատակազմի ներքո գործող Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության ղեկավար
2019 թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:

Պարգևներ
2012թ. - ԵՊՀ լավագույն ուսանող մեդալ

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական 

Գործառույթներ

Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
Նախարարի տեղակալի իրավասություններն են `

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված հետեւյալ՝ ՀՀ տարածքային քաղաքականության, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող իրավական ակտերի, մարզային զարգացման ծրագրերի մշակման եւ դրանց իրագործման, միջազգային եւ տեղական կազմակերպությունների հետ համագործակցության ապահովման բնագավառներում.

2) նւյթներախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.

5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին