Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

Վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ

Վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ 03.08.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Վարչապետը նախ Կարճաղբյուր համայնքում ծանոթացել է Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող ձկնաբուծարանի հիմնման աշխատանքների ընթացքին: Մասնավորապես, կառավարության ղեկավարին են ներկայացրել Սևանա լճում տեղակայված մանրաձկան 5 ցանցերը, որտեղ արդեն իսկ բաց է թողնվել 32 տոննա մանրաձուկ: Առաջիկայում լճում տեղակայվելու է ևս 7 ցանց, որտեղ բաց կթողնվի լրացուցիչ...

Վարչապետն այցելել է Տավուշի մարզ

Վարչապետն այցելել է Տավուշի մարզ 27.07.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ազատամուտում, որտեղ նրան են ներկայացրել համայնքի մանկապարտեզի այս տարեսկզբից մեկնարկած վերակառուցման աշխատանքների ընթացքը: Աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներդրվել է 182 մլն. դրամ, իսկ համայնքի կողմից՝ 6.5 մլն: Ներկայում շենքում իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, իսկ վերակառուցված մանկապարտեզը շահագործման կհանձվի մինչ տարեվերջ:...

Նախարար Դավիթ Լոքյանն այցելել է Վայոց ձորի մարզ

Նախարար Դավիթ Լոքյանն այցելել է Վայոց ձորի մարզ 26.07.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Այցի շրջանակներում նախարար Լոքյանը Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանի ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ Խաչիկ համայնք` տեղում ուսումնասիրելու գյուղի ջրամբարի կառուցման տեղանքը և ծավալները, ինչպես նաև քննարկելու ջրամբարի կառուցման նպատակահարմարությունը: Այնուհետը Դավիթ Լոքյանն այցելել է համայնքի նախկին արտադրական...

Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ

Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ 15.07.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Կառավարության ղեկավարն այցելել է Եղեգնաձորի «Գոլդեն Գոուդ» պանրի գործարան, որտեղ վարչապետին են ներկայացրել գործարանի արտադրական հզորություններն ու առաջիկա ծրագրերը: Տեղեկացվել է, որ 2009 թվականից հիմնված գործարանում իրականացվել է շուրջ 200 մլն դրամի ներդրում: Այստեղ արտադրվում է պանրի լայն տեսականի, նախորդ տարի արտադրական ծավալները հասել են 110-120 տոննայի, ինչը գործարանի հիմնադրման տարվա համեմատ 15 անգամ...

Վարչապետն այցելել է Արթիկ, Օհանավան և Կարբի համայնքներ

Վարչապետն այցելել է Արթիկ, Օհանավան և Կարբի համայնքներ 14.07.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Կառավարության ղեկավարը եղել է Արթիկում, որտեղ վարչապետին են ներկայացրել նրա նախորդ այցից հետո հեղեղի պատճառած վնասների հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Հովիկ Աբրահամյանն այցելել է հեղեղից տուժած բնակիչների բնակարաններ, զրուցել արթիկցիների հետ, լսել նրանց մտահոգություններն ու պատասխանել քաղաքացիների հարցերին: Արթիկցիները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ իրենց քաղաքում...

Դավիթ Լոքյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով

Դավիթ Լոքյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով 11.07.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ՝ հուլիսի 10-ին տեղացած կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել են Կարբի, Օհանավան, Օշական, Ուշի համայնքներում, որտեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, ցանքատարածություններին ու պտղատու այգիներին: Մեծ վնասներ են կրել Կարբիի և...

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին