Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

Դավիթ Լոքյանը Արագած համայնքում ծանոթացել է ՀՀ մարզպետարանների աշխատակիցների համար կազմակերպված դասընթացի աշխատանքներին

Դավիթ Լոքյանը Արագած համայնքում ծանոթացել է ՀՀ մարզպետարանների աշխատակիցների համար կազմակերպված դասընթացի աշխատանքներին 28.10.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզի Արագած համայնք, որտեղ ծանոթացել է Հայաստանի մարզպետարանների աշխատանքային խմբերի համար կազմակերպված եռօրյա դասընթաց-քննարկումների ընթացքին: Նախարար Դավիթ Լոքյանին ուղեկցել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հոկտեմբերի 26-28-ը...

ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի ելույթը` ԵՄ Արևելյան Գործընկերության տեղական և տարածքային իշխանությունների հանձնաժողովի (CORLEAP) «Արևելյան գործընկերության երկրներում երկրներում» համաժողովում

ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի ելույթը` ԵՄ Արևելյան Գործընկերության տեղական և տարածքային իշխանությունների հանձնաժողովի (CORLEAP) «Արևելյան գործընկերության երկրներում երկրներում» համաժողովում 26.10.2016

Հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Եվրոպական միությունը եղել և մնում է եվրոպական ճարտարապետության կարևոր կառույց: Միության դերակատարությունը՝ որպես մեր ընդհանուր և միասնական արժեքների պաշտպանի, շարունակում է կարևորվել այսօր և կարևորվելու է ապագայում: Հայաստանը ակտիվ մասնակցել է Եվրոպական Միության և հատկապես Արևելյան Գործընկերության շրջանակում ծավալված համագործակցությանը: Վերջինս նպաստել է ժողովրդավարության արդյունավետ գործառույթի համար անհրաժեշտ կայուն կառույցների կերտմանն...

Ջերմուկում քննարկվել են Վայոց ձորի մարզի զարգացման ծրագրերը

Ջերմուկում քննարկվել են Վայոց ձորի մարզի զարգացման ծրագրերը 26.10.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ`մարզի զարգացմանը նվիրված հարցերի քննարկմանը մասնակցելու նպատակով։ Քննակմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ և մի շարք այլ համայնքների ղեկավարներ,...

Դավիթ Լոքյանի ելույթը՝   ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի լիագումար  նիստում

Դավիթ Լոքյանի ելույթը՝ ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի լիագումար նիստում 21.10.2016

Հարգելի պարոն նախագահ, Կոնգրեսի բյուրոյի հարգելի անդամներ, Տիկնայք եւ պարոնայք, Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը նշանակալի ճանապարհ է անցել, և տեղական ժողովրդավարության կայացմանն ու հետագա կատարելագործմանն ուղղված աշխատանքները մշտապես կարևոր տեղ են զբաղեցրել համագործակցության մեր օրակարգում։ Պետք է հատկապես ընդգծել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների կողմից տրամադրված մեթոդական, խորհրդատվական, փորձագիտական շարունակական և արդյունավետ...

Դավիթ Լոքյանը Դիլիջանում մասնակցել է «Դիլիջանը երկու տարի անց» խորագրով քննարկմանը

Դավիթ Լոքյանը Դիլիջանում մասնակցել է «Դիլիջանը երկու տարի անց» խորագրով քննարկմանը 15.10.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ Դիլիջանում մասնակցել է «Դիլիջանը երկու տարի անց» խորագրով քննարկմանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, շահագրգիռ այլ...

ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը  ներկայացրել են Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին

ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել են Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին 10.10.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հոկտեմբերի 10-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներին են ներկայացրել Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը շնորհակալություն է հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին այդ պաշտոնում երկարամյա և արդյունավետ...

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին