Նորություններ
Այցեր ԵՎ ելույթներ

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Վարչապետին ուղեկցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ...

Մեծարգո պարոն Նախագահ, Հարգարժան դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, Հանդիսավոր նիստի մասնակիցներ, Թույլ տվեք նույնպես ողջունել Ձեզ և շնորհավորել` Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20 -ամյակի կապակցությամբ։ Հետադարձ հայացք նետելով տեղական ինքնակառավարման 20-ամյա ընթացքին, կարելի է միանշանակ վկայել, որ տեղական ինքնակառավարման համակարգը հասցրել է ձևավորվել և կայանալ։...

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Տավուշի մարզ: Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Տեղեկացնելով, որ հանրապետության բոլոր մարզերի և համայնքների ղեկավարների հետ քննարկվելու է յուրաքանչյուր մարզի զարգացման տեսլականը՝ վարչապետը նշել է. «Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այնուհետև քննարկելու ենք...

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն և միայն մենք, և չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը գալու է, վիճակը լավանալու է, այդ ամենը կատարվելու...

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզի Արագած համայնք, որտեղ ծանոթացել է Հայաստանի մարզպետարանների աշխատանքային խմբերի համար կազմակերպված եռօրյա դասընթաց-քննարկումների ընթացքին: Նախարար Դավիթ Լոքյանին ուղեկցել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հոկտեմբերի 26-28-ը...

Հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Եվրոպական միությունը եղել և մնում է եվրոպական ճարտարապետության կարևոր կառույց: Միության դերակատարությունը՝ որպես մեր ընդհանուր և միասնական արժեքների պաշտպանի, շարունակում է կարևորվել այսօր և կարևորվելու է ապագայում: Հայաստանը ակտիվ մասնակցել է Եվրոպական Միության և հատկապես Արևելյան Գործընկերության շրջանակում ծավալված համագործակցությանը: Վերջինս նպաստել է ժողովրդավարության արդյունավետ գործառույթի համար անհրաժեշտ կայուն կառույցների կերտմանն...