Նորություններ

ԶԼՄ-ները մեր մասին

Կկառուցվի Հայաստանում ամենաերկար թունելը. Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությունը կսկսվի 2022-ին 04.08.2021

Առաջիկայում կհայտարարվեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության և տեխնիկական հսկողության մրցույթները: Կկառուցվի մոտ 60 կմ ճանապարհահատված, այդ թվում ՝ 4,7 կմ երկարությամբ կամուրջներ և 12, 5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ: Սյունիքի մարզի Բարգուշատ գյուղի մոտ կառուցվող թունելը կունենա 8,7 կմ երկարություն: Մանրամասները՝ տեսանյութում։ 

Աշնանը պետք է շահագործվի Տաթևը Կապանին միացնող այլընտրանքային ճանապարհը 04.08.2021

Աշնանը կշահագործվի Տաթևը Կապանին Աղվանիով միացնող այլընտրանքային ճանապարհը: Ռազմավարական նշանակության այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են: 68 կմ-անոց ճանապարհի վերանորոգվող հատվածները 43 կմ են:Առաջին 12.5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել է 2020-ին: Մանրամասները՝ տեսանյութում։  

Նոր ասֆալտ, նոր ենթակառուցվածքներ․ Հիմնանորոգվում է Գառնի-Գողթ ճանապարհը 04.08.2021

Գառնի-Գողթ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման աշխատանքները սկսել են մեկ ամիս առաջ: Ծրագրի արժեքը 1մլրդ 159 մլն դրամ է՝ ամբողջությամբ պետբյուջեից։ Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում։ 

Լոռի բերդը՝ խոշորացված համայնքի զարգացման օրինակ 03.08.2021

Լոռի_բերդ խոշորացված համայնքը պետական ծրագրերով կարողանում է լուծել ոչ միայն սեփական խնդիրները, նաև ձեռք բերած գյուղտեխնիկայի շնորհիվ հավելյալ եկամուտ ստանալ։ ՏԿԵՆ ՀՏԶՀ-ի միջոցով և Կառավարության ու Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով Լոռի բերդ համայնքը ընդհանուր առմամբ ստացել է 147 միլիոն դրամ: Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը՝ Կառավարության և Համաշխարհային բանկի միջև կնքվել է նոր համաձայնագիր, որով ևս մոտ 25 մլն 415 հազար...

Նոր ճանապարհի շնորհիվ Երվանդաշատը կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն 30.07.2021

Նոր ճանապարհի շնորհիվ Երվանդաշատը կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն։ Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում

Ներդրվել է ճանապարհային ցանցի կառավարման համակարգ 29.07.2021

Մայրաքաղաքից Սևան տանող ճանապարհին ավելացել է կենցաղային աղբը: Ճանապարհը սպասարկող ընկերությունները օրական մի քանի մեքենա աղբ են հավաքում, նաև նորոգում և ներկում են ճանապարհային նշանները, փոխարինում վնասված լուսային անդրադարձիչները, անհրաժեշտության դեպքում փոսալցում են իրականացնում: Հայաստանի շուրջ 3700 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնում է 34 կապալառու կազմակերպություն: Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին