Նորություններ
ԶԼՄ-ները մեր մասին
Ներդրումներն ու Երևանի ռեսուրսը բաշխել մարզերին 17.05.2018
Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է՝ հեղափոխական դրական մթնոլորտը տեղափոխվել է նախարարություններ։ Պապիկյանի խոսքով՝ իրենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խնդիր ունեն։ Պապիկյանը խոսում է ոլորտի խնդիրների մասին։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին 15.05.2018
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին
Համայնքային բյուջեների սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը գոհացնող է 05.05.2018
Այս տարի Հայաստանի համայնքային բյուջեների սեփական եկամուտները տարեկան պլանով նախատեսված է 43 մլրդ դրամից ավելի: 2018 թվականի ապրիլի 26-ի դրությամբ` փաստացի հավաքագրվել է 12 մլրդ դրամ: Կատարողականը տարեկան պլանի նկատմամբ կազմում է 28%: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը տարեսկզբից ստացել է սուբվենցիայի 150 ծրագիր, արդեն հաստատվել է 85-ը: Մանրամասները՝ տեսանյութում :
Դավիթ Լոքյան. «Մարզերում իրավիճակը հանգիստ է» 23.04.2018
Դավիթ Լոքյան. «Մարզերում իրավիճակը հանգիստ է» -Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը
Կյանքը սահմանի հարևանությամբ 16.04.2018
Սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ «Օրակարգ» լրատվական ծրագիրը զրուցել է ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի հետ:
Էներգիայի հեղափոխական սակագին 16.04.2018
ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովին: