Նորություններ

ԶԼՄ-ները մեր մասին

Հայաստանում կկառուցվի առաջին սանիտարական աղբավայրը 16.04.2021

 ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տրվել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։ Հանրային հեռուստաընկերության անդրադարձը

Մայիս-հոկտեմբերին ՀՀ էներգետիկ համակարգի ամենադժվար փուլն է լինելու․ ՏԿԵ փոխնախարար 06.04.2021

Մայիսի 15-ից մինչև հոկտեմբեր Հայաստանի էներգետիկ համակարգի համար ամենադժվար փուլն է լինելու՝ «Ռադիոլուր»-ին ասել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ մասնավորեցնելով՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, 141 օր չի աշխատելու նաև Մեծամորի ատոմակայանը։  Հարցազրույցն՝ այստեղ։

Օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեությունը կկանոնակարգվի 05.04.2021

Օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեությունը կկանոնակարգվի: Առաջարկվում է սահմանել նոր լիցենզիա, որով միայն կթույլատրվեն ուղևորափոխադրումներ օդանավակայանից: Մանրամասնում է ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ` Արման Կարապետյանը:  

«Հրապարակում» հաղորդաշարի անդրադարձը՝ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրին 16.03.2021

Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները:Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը ֆինասավորվում է ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի կողմից։ Շահառու են Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը, ինչպես նաև՝ Երևանը:...

Վերակառուցվում կամ վերականգնվում է վթարային 13 դպրոց 18.02.2021

Հանրային հեռուստաընկերության Լուրեր լրատվական ծառայության անդրադարձը՝ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող դպրոցների սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագրին։  

Ճանապարհի վճար կսահմանվի հաշվառված և չհաշվառված միջպետական բեռնափոխադրողների համար 04.09.2020

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի առցանց ասուլիսը ` ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի նոր կարգավորումների մասին։  

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին