Միջազգային համաժողովներ

Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում

 "Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում" միջազգային համաժողով

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում 2013թ. հունիսի 19-ին Երեւանում անցկացվեց "Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում" թեմայով միջազգային համաժողովը:

Հայաստանի շահագրգիռ պետական մարմինների, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ղեկավարության եւ Կոնգրեսի երկու պալատների նախագահների ու անդամների, ինչպես նաեւ  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, միջազգային եւ տեղական փորձագետների մասնակցությամբ քննարկվեցին ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը` տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում:

Համաժողովի աշխատանքների արդյունքներով ձեւավորված եզրակացությունները ներկայացվեցին Կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաայի կողմից (համաժողովի  վերաբերյալ մանրամասն` այստեղ):

Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովը տեղի է ունեցել Երևանում, նոյեմբերի 10-ին:Համաժողովին մասնակցելու համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հրավերով Հայաստան է ժամանել ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը և նրա գլխավորած պատվիրակությունը( տես՝ այստեղ):
 

 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին