Նորություններ

Լրատվություն

Հրատարակվել է «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» գիրքը

Հրատարակվել է «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» գիրքը 10.10.2018

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի կողմից հրատարակվել է «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» (2017 թ.) գիրքը՝ թվով 10-րդ, հոբելյանական հրատարակությունը, որի շնորհանդեսը կայացավ այսօր: Գիրքը նվիրված է ՀՀ ՏԻ համակարգում 2017թ.-ի ընթացքում իրականացված բարեփոխումների հետազոտմանը և լուսաբանմանը` վեր հանելով ՏԻ բնագավառում ներկա պահին առկա հիմնախնդիրները և միտումները, հանգելով որոշակի եզրակացությունների և ներկայացնելով այդ հիմնախնդիրների...

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի  և  ՀՀ մարզերի միջև ստորագրվել է  համագործակցության հուշագիր

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և ՀՀ մարզերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 09.10.2018

Այսօր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզպետարանների, այդ մարզերի շուրջ 70 դպրոցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ստորագրման արարողությունը, ինչպես նաև ողջ համագործակցությունն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել գյուղական համայնքների զարգացումն ու համայնքային կյանքի աշխուժացումը։ «Դասավանդի’ր,...

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Փարիզի պաշտպանության խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի գլխավորած պատվիրակությանը

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Փարիզի պաշտպանության խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի գլխավորած պատվիրակությանը 09.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի նահանգային խորհրդի և ավագանու պատվիրակությանը, որը գլխավորում էր Փարիզի պաշտպանության խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում հյուընկալել բարեկամ Ֆրանսիայից ժամանած նմանօրինակ ներկայացուցչական պատվիրակությանը։ «Հետհեղափոխական Հայաստանում...

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվել է «Ժողովրդավարական և ընդգրկուն տեղական զարգացում» թեմայով քննարկում

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվել է «Ժողովրդավարական և ընդգրկուն տեղական զարգացում» թեմայով քննարկում 09.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մասնակցել է «Ժողովրդավարական և ընդգրկուն տեղական զարգացում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Այն կազմակերպվել էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ: Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում...

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել  է ֆրանկոֆոնիայի ավանի Հայաստանի  տաղավար

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ֆրանկոֆոնիայի ավանի Հայաստանի տաղավար 08.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Ֆրանկոֆոնիայի ավան, շրջայց կատարել Հայաստանի տաղավարում, որտեղ ներկայացված են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները։ Նախարարը ծանոթացել է միասնական տաղավարի ներքո գտնվող յուրաքանչյուր մարզին բնորոշ բովանդակային բաղադրիչներին ու էթնիկ-մշակութային ցուցանմուշներին, որոնցում...

Փոխնախարար Դավիթ Գևորգյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի և Լոռու մարզերում

Փոխնախարար Դավիթ Գևորգյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի և Լոռու մարզերում 05.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի և Լոռու մարզերում: Արագածոտնի մարզում փոխնախարար Դավիթ Գևորգյանը, Ապարան խոշորացված համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, այցելել է ՀԲ-ի վարկային միջոցներով և ՀՏԶՀ-ի կողմից իրականացված 100 երեխայի համար նախատեսվող, 16 մշտական աշխատատեղ և շուրջ 167 մլն ՀՀ դրամ ծրագրային արժեք...

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին