Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին 16.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանին` կատարած աշխատանքի և Հայաստանի Հանրապետությանը...

Կմշակվեն խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականներ

Կմշակվեն խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականներ 16.10.2018

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան և Մեղրաձոր համայնքներում այսօր տեղի է ունեցել «Համայնքի տնտեսական զարգացման տեսլականի մշակում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմը` համայնքապետի գլխավորությամբ, վարչական ղեկավարներ և ավագանու անդամներ, Չարենցավանի ձեռներեցներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ: Աշխատաժողովն իրականացվում է ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որի թիրախային խումբը ՀՀ խոշորացված...

Փոխնախարար Դավիթ Գևորգյանն ընդունել է ԱԶԲ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներին

Փոխնախարար Դավիթ Գևորգյանն ընդունել է ԱԶԲ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներին 15.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը։ Խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում դպրոցների սեյսմակայունության բարձրացման բաղադրիչի իրականացման ընթացքում ծագած...

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Լոռու մարզպետին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Լոռու մարզպետին 10.10.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին։ Նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորելով նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել է, որ հետհեղափոխական...

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին 10.10.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նախևառաջ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ կարճ ժամանակամիջոցում մարզում զգալի դրական տեղաշարժ ապահովելու համար, ապա համոզմունք արտահայտել, որ իր հետագա...

Սկսել է գործել Դիլիջանի համայնքապետարանի ավտոպարկի կայանատեղին

Սկսել է գործել Դիլիջանի համայնքապետարանի ավտոպարկի կայանատեղին 10.10.2018

Այսօր Հաղարծին գյուղի տարածքում բացվել է Դիլիջանի համայնքապետարանի ավտոպարկի կայանատեղին: Այն ունի 700 քառ.մետր տարածք և ավտոպարկի սպասարկման տեխնիկական բոլոր հնարավորությունները: Առայժմ կայանատեղիում սպասարկվելու են կոմունալ ծառայության 11 միավոր տեխնիկան: Կայանատեղին կառուցվել է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից՝ «Տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի» շրջանակներում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Բացման...

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին