Նորություններ

Լրատվություն

Արմեն Գեւորգյանն ընդունեց KFW բանկի պատվիրակությանը 09.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց գերմանական KFW բանկի պատվիրակությանը: Գերմանական KFW բանկը, որ Լոռու, Շիրակի, Արմավիրի մարզերում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր է իրականացնում, ամեն տարի ծանոթանում է կատարված աշխատանքի ընթացքին եւ որակին: Այս օրերին պատվիրակությունը կրկին Հայաստանում է։ KFW բանկի ներկայացուցիչները ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ կիսեցին կատարված աշխատանքներից ստացված...

Ներկայացվեց Օրհուս կենտրոնների գործունեությունը 09.09.2008

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր ներկայացվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Օրհուս կենտրոնների գործունեությունը։ Բնապահպանական տեղեկատվության հասարակական առաջին կենտրոնն ստեղծվել է Երեւանում՝ 2001 թվականին։ Այսօր Հայաստանի տարբեր մարզերում գործում են 10 նման կենտրոններ, եւս 4-ը կբացվեն առաջիկայում։ Գյումրիի, Գեղարքունիքի, Դիլիջանի, Հրազդանի, Ստեփանավանի եւ Իջեւանի Օրհուս կենտրոնների համակարգողները ներկայացրեցին իրենց կողմից կատարված աշխատանքները, հիմնախնդիրները։...

Ներկայացվեց «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը 05.09.2008

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր ներկայացվեց «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի նախագահ Վահան Մովսիսյանը լրագրողներին ներկայացրեցին նոր օրենքի առավելությունները։ Նշվեց, որ, ի տարբերություն գործող օրենքով ամրագրված պարզ բանաձեւի, պետության կողմից համայնքներին հատկացվող դոտացիաները...

ՀՀ փոխվարչապետի այցը ՉԺՀ 30.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարած պատվիրակությունը վաղը եռօրյա այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Պատվիրակությունն՝ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ հանդիպումներ կունենա ՉԺՀ պետխորհրդի փոխնախագահի, առեւտրի նախարարի, Ցիլին նահանգի ղեկավարության հետ, կքննարկվեն փոխշահավետ համագործակցության ծրագրեր։ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ պատվիրակության անդամները կմասնակցեն Չանչուն քաղաքում կայանալիք Հյուսիս-Արեւելյան Ասիայի երկրների...

ՀՀ նախագահի նախընտրական խոստումների կատարման համար 29.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հունվարի 10-ից փետրվարի 17-ը ՀՀ մարզերում եւ համայնքներում նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված խնդիրներին համապատասխան լուծումներ տալու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստը։ Քննարկվեց ՀՀ Նախագահի Սերժ Սարգյանի կողմից ս/թ հուլիսի 30-ին հաստատված ժամանակացույցի կատարման ընթացքը: Որոշվեց եռամսյակը մեկ անգամ պետական կառավարման...

ՀՀ փոխվարչապետը մասնակցեց Եվրոպայի քաղաքացիական ավիացիայի ԵԿԱԿ 57-րդ համաժողովին 29.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցեց Եվրոպայի քաղաքացիական ավիացիայի ԵԿԱԿ 57-րդ հատուկ համաժողովին։ Ողջունելով Երեւանում անցկացվող համաժողովի մասնակիցներին, ՀՀ փոխվարչապետը մասնավորապես ասաց. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարեւորում է ԵԿԱԿ-ի դերը քաղաքացիական ավիացիայի զարգացման բնագավառում։ Առավելապես անժխտելի են ավիացիոն անվտանգության եւ թռիչքային ապահովությանն ուղղված նրա քայլերը եւ ձեռնարկած միջոցառումները»: ՀՀ...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին