Նորություններ

Լրատվություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նեկայացրեց փոխվարչապետին 22.04.2008

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ, ՀՀ կառավարության ղեկավարը նշեց. «Ուրախ եմ տեղեկացնելու, որ պարոն Գեւորգյանն է կատարելու է նաեւ փոխվարչապետի պարտականությունները: Սա եւս հավաստում է, որ տարածքային զարգացումը մեր կառավարության գործունեության ծրագրի գերակա խնդիրներից մեկն է: Գաղտնիք չէ, որ կենտրոնացվածությունը Երեւանում...

Արմեն Գեւորգյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ 21.04.2008

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Գեւորգյանին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար նշանակելու մասին։ Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշանակվել է փոխվարչապետ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ 24 համայնքում 17.04.2008

Ապրիլ-մայիս ամիսներին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն հանրապետության 24 համայնքներում: Ապրիլի 20-ին. համայնքի ղեկավար կընտրեն Արագածոտնի մարզի Զարինջա, Կոշ, Սարալանջ, Արարատի մարզի Դվին, Արմավիրի մարզի Շահումյան, Շիրակի մարզի Վահրամաբերդ, Տավուշի մարզի Խաշտառակ համայնքներում: Արարատի մարզի Շահումյան, Մրգավետ, Լոռու մարզի Սպիտակ եւ Բլագոդարնոյե համայնքներում ընտրություններ կանցկացվեն մայիսի 4-ին, իսկ Արամավիրի մարզի Դարալիկ, Սյունիքի մարզի...

2008-ին՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի 100-ամյա հոբելյանը 02.04.2008

Այսօր տեղի է ունեցել Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այն վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերում եւ ՀՀ մարզերում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմատուցվի պատարագ, կթողարկվի հոբելյանին նվիրված հուշադրամ: Վազգեն Ա Ամենայն...

Հայաստանը մեծ շուքով կնշի Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը 02.04.2008

Նախատեսվող միջոցառումներն այսօր քննարկել են Վ.Համբարձումյանի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստում: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այն վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Նախատեսվում է անցկացնել մեծ գիտնականի գործունեությանը եւ գիտական ժառանգությանը նվիրված նստաշրջաններ, միջազգային գիտաժողովներ: Հոբելյանական տարվա ընթացքում, այլ միջոցառումների թվում, ԵՊՀ աստղադիտարանի առջեւ...

Աֆրիկյան ժանտախտից տուժած խոզերի սեփականատերերը եկող շաբաթվանից պետությունից օժանդակություն կստանան 21.03.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հաստատվեց ՀՀ-ում 2007 թվականին արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետեւանքով անկած եւ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների այն սեփականատերերի ցուցակը, համաձայն որի պետությունը կսկսի օժանդակություն տրամադրել: Նախորդ խորհրդակցության ժամանակ փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել էր մեկ անգամ եւս ճշգրտել ցուցակները՝ ամենուր կիրառելով նույն մոտեցումները եւ ուշադիր...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին