Նորություններ

Լրատվություն

ՀՀ փոխվարչապետն այցելեց Անիի տարածաշրջան 26.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Անիի տարածաշրջան: Ջրափի գյուղում տարածաշրջանի ակտիվի հետ քննարկվեցին տարածաշրջանի սոցիալ-տնտեսական առկա հիմնախնդիրները: Մասնավորապես, համայնքային բյուջեների հավաքագրման, խմելու եւ ոռոգման ջրի, սոցիալական ծառայությունների արդյունավետության եւ այլ խնդիրներ։ Բարձրացվեց տարածաշրջանի մի շարք գյուղերում խմելու ջրի ներքին ցանցի մաշվածության հարցը: Խնդրին մանրամասն ծանոթանալուց հետո փոխվարչապետը ՀՀ...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը 26.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը։ Ողջունելով կոնգրեսի անդամներին, ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարության հրավերն ընդունելու եւ դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանելու համար։ Նա հյուրերին տեղեկացրեց, որ Հայաստանի նախագահը, ՀՀ կառավարությունը, տարածքային կառավարման նախարարությունը եւ իշխանությունների բոլոր օղակները շատ մեծ կարեւորություն են...

Ներկայացվեցին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրինագիծն ու հայեցակարգերը 26.09.2008

ՀՀ տարածքային կառավարության նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորում կայացած արտագնա նիստում ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից ներկայացված եւ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում տեղական հարկերի...

Պահանջվեց բարձրացնել ջրի գանձումների հավաքագրումը 24.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը մասնակցեցին տասից ավելի Ջուր օգտագործող այն ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարները, որոնց ոռոգման ջրի դիմաց գանձումների հավաքագրումը գնահատվել է անբավարար։ Քննարկվեցին հավաքագրման ընթացքը եւ առկա խնդիրները։ ՀՀ փոխվարչապետը խստագույնս հանձնարարեց միջոցներ ձեռնարկել եւ հավաքագրումը հասցնել առնվազն հանրապետական միջին ցուցանիշին։...

Քննարկվեց ոռոգման ջրի մաքրության խնդիրը 24.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարները եւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը։ Քննարկվեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում ոռոգման ջրի որակի խնդիրը։ ՀՀ փոխվարչապետի Նոյեմբերանի տարածաշրջան այցի ընթացքում ի հայտ եկած եւ վերջին շրջանում մամուլում հնչած ահազանգերի առթիվ ՀՀ փոխվարչապետը հանձնարարել էր ՀՀ բնապահպանության եւ...

ՀՀ փոխվարչապետը մասնակցեց «Մուրացան համալսարանական հիվանդանոցի» բացմանը 24.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցեց Մխ. Հերացու անվան բժշկական համալսարանի «Մուրացան համալսարանական հիվանդանոցի» բացմանը: Հիվանդանոցը վերանորոգվել եւ վերազինվել է Բժշկական համալսարանի ու Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացման» ծրագրի ֆինանսավորմամբ: Վերազինումից հետո բազմապրոֆիլ հիվանդանոցի մահճակալների թիվը հասցվել է 200-ի: Հասարակայնության հետ կապերի բաժին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին