Նորություններ

Լրատվություն

ՀՀ փոխվարչապետը հանդիպեց ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ 04.10.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Համաշխարհային Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կորիոլլոն՝ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի եւ ներկայացուցիչների մասնակցությամբ հոկտեմբերի 3-ին քննարկեցին ՀԲ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին եւ առաջիկա համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ փոխվարչապետը նշեց, որ անցած տարիների ընթացքում բավական արդյունավետ համագործակցության արդյունքում մեծ աշխատանք է...

ՀՀ փոխվարչապետն այցելեց Ապարանի տարածաշրջան 03.10.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւոգրյանն այսօր այցելեց Ապարանի տարածաշրջան։ Առաջինն այցելեց Ապարանի ջրամբար, ծանոթացավ վերջինիս ջրային ռեսուրսների հնարավորություններին։ Փոխվարչապետին ներկայացվեցին ջրամբարի սպասարկմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես՝ այսպես կոչված՝ խոռոչների մշակումը, որի շնորհիվ կնվազեն ջրի կորուստները։ Քննարկվեց ջրամբարի ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրը: Այնուհետեւ Ապարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ տարածաշրջանի ակտիվի...

Քննարկվեց հողի հարկի հաշվարկման տեղեկատվական շտեմարանների փոխանցման հարցը 02.10.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեց հողի հարկի հաշվարկման տեղեկատվական շտեմարանները համայնքներին փոխանցելու ընթացքը։ Նշվեց, որ դրանք արդեն փոխանցվել են ավելի քան 500 համայնքներին։ ՀՀ փոխվարչապետը հանձնարարեց արագացնել տեղեկատվական շտեմարանների փոխանցման գործընթացը եւ հանձնարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, ՀՀ տարածքային կառավարման...

Նպատակը՝ ակտիվացնել միջկառավարական հանձնաժողովների աշխատանքը 30.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվեց հայ-եգիպտական եւ հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման եւ այդ երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու հարցերը։ ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական եւ հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Արմեն Գեւորգյանն առաջարկեց միատեղել ջանքերը՝ այդ հանձնաժողովների...

Քննարկվեցին հացի քաշի եւ որակի խնդիրները 30.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության, էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարների մասնակցությամբ։ Անդրադարձան ՀՀ կառավարության նախորդ նիստի ժամանակ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի կողմից բարձրացված հացի քաշի եւ որակի խնդիրներին։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվեց մեկամսյա ժամկետում կատարել համապարփակ ուսումնասիրություններ` բացահայտելու համար ոլորտում...

Տավուշի մարզպետի ասուլիսը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում 30.09.2008

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ասուլիսը։ Մարզպետը ներկայացրեց մարզի սոցիալ- տնտեսական վիճակը, Տավուշի մարզի զարգացման եռամյա (2005-2008թ.թ.) ծրագրի արդյունքները, ակնկալիքները դրա շարունակություն հանդիսացող 2008-2011թ.թ. զարգացման ծրագրից։ Նշեց, որ Տավուշի, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզերում հաջողությամբ իրականացված ՄԶԾ-ները դարձան հանրապետության մյուս մարզերում զարգացման ծրագրերի ստեղծման նոր հայեցակարգի ընդունման...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին