Նորություններ

Լրատվություն

Ընդունեց փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը 19.06.2007

Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Բուշրա Հալեպոտային։ Կարեւորելով ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայությունը մեր երկրում, փոխվարչապետը բարձր գնահատեց նրա գործունեությունը Հայաստանում ապաստանած փախստականների եւ ապաստան հայցողների հիմնախնդիրների լուծման գործում։ «Անգնահատելի է Ձեր գրասենյակի աջակցությունը փախստականների...

Մեկնարկեց համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը 11.06.2007

Հայաստանում համայնքային ծառայության համակարգը ներդրվել է անցած տարվա 2-րդ կիսամյակից: Դա հանրային ծառայության ինքնուրույն տեսակ է, որ իրականացվում է համայքների ղեկավարների աշխակազմերում, Համայնքային ծառայողների իրավական եւ սոցիալական երաշխիքներն ու պաշտպանվածությունը, նրանց պաշտոնների նշանակումն ու ազատումը, ատեստավորումն ու վերապատրաստումը, ինչպես նաեւ մի շարք այլ հարաբերություններ սահմանվում են «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով։ Իրավական դաշտն ամբողջացնելու նպատակով այս...

ՀՀ Նախագահի հրամանագրերը 08.06.2007

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4 կետով` ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյանը իր 2007թ. հունիսի 8-ի ՆՀ-147-Ա հրամանագրով Հովիկ Աբրահամյանին նշանակել է ՀՀ տարածքային կառավարման նախարար: Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 85 հոդվածով` ՀՀ Նախագահ Ռ Քոչարյանը իր 2007թ. հունիսի 8-ի ՆՀ-148-Ա հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին նշանակել է փոխվարչապետ:

ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն այսօր կընդունի Լեհաստանի Հանրապետության Ներքին Գործերի եւ վարչակազմի նախարար Յանուշ Կաչմարեկին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը։ 29.05.2007

Կքննարկվեն ինչպես տնտեսական փոխհարարաբերություններին, այնպես էլ իշխանության ապակենտրոնացման քաղաքականությանը, տարածքային միավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցության բնագավառներին վերաբերող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մանրամասները՝ կայքի «Մամուլ» բաժնում։

Ստորագրվեց հուշագիր 23.05.2007

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի եւ «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւան Կաբակյանի ու «Հայ կամավորների միություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Թաթեւոսյանի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը համաձայնվեցին համատեղ ուժերով իրականացնել «Երիտասարդ սփյուռքահայերի համար 2007/2008թթ-ին կազմակերպվելիք ուսանողական / կամավորական ծրագիրը»: «Սկզբում սփյուռքն ավելի շատ մարդասիրական առաքելություն էր կատարում, այսօր արդեն համատեղ զարգացման ծրագրեր ենք...

Կճշտվեն վարարումների պատճառած վնասները 17.05.2007

ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի նախարարները, տարածքային կառավարման նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, մարզպետներ, այլ պաշտոնյաներ։ Նշվեց, որ վերջին օրերին տեղացած անձրեւներն ու գարնանային ձնհալից վարարած գետերը զգալի վնասներ են հասցրել հատկապես Արարատի, Արագածոտնի (Ապարան), Վայոց ձորի, Գեղարքունիքի (Մարտունի, Գավառ), Շիրակի (Արթիկ, Ախուրյան), Կոտայքի...

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին