Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ

Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ 21.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ` օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ: Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Ստեփան Մաչյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Ստեփան Մաչյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար 21.08.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ստեփան Մաչյանին։ Տիկին Ղալեչյանը‚ շնորհավորելով նորանշանակ տնօրենին‚ ընդգծել է‚ որ Ստեփան Մաչյանը կառավարման ոլորտում մեծ փորձ ունի‚ և համոզմունք է հայտնել‚ որ այդ փորձն արդյունավետորեն կներդրվի Ճանապարհային...

 ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԻԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԻԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ 20.08.2020

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մշակել է աջակցության ձևաչափ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից պետական օժանդակությամբ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրին: «Միասին» նախագիծը նախատեսված է 280 ք.մ արտադրական տարածքով, անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի...

Ներկայացվել է ճանապարհաշինական աշխատանքների հուլիս ամսվա հաշվետվությունը

Ներկայացվել է ճանապարհաշինական աշխատանքների հուլիս ամսվա հաշվետվությունը 20.08.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչներն օգոստոսի 19-ին հանդիպում են ունեցել ՀՀ պետական բյուջեի միջոցներով ճանապարհների հիմնանորոգման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Էգիս ինթերնեյշնլ» ընկերության մասնագետների հետ։ Վերջիններս նախարարի տեղակալին ներկայացրել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների 2020թ. հուլիս ամսվա...

«Մեր խնդիրը գյուղական համայնքներում միջավայրը ժամանակակից դարձնելն է». վարչապետի մոտ քննարկվել են գյուղական ճանապարհների կառուցման հարցերը

«Մեր խնդիրը գյուղական համայնքներում միջավայրը ժամանակակից դարձնելն է». վարչապետի մոտ քննարկվել են գյուղական ճանապարհների կառուցման հարցերը 19.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված գյուղական համայնքների փողոցների խճապատման հեռանկարներին: Խորհրդակցությանը մասնակցել են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնատար անձինք: Բացելով քննարկումը՝ վարչապետն ասել է. «Հարգելի գործընկերներ, հավաքվել ենք քննարկելու միջհամայնքային և համայնքային ճանապարհների կառուցման հետ կապված մեր անելիքները: Խոսքը հատկապես գյուղական համայնքներում մեր միջավայրի ձևավորման խնդիրներին է վերաբերում, և մենք...

Համայնքը, բիզնեսը, կառավարությունը և հարկերը վճարող քաղաքացին պետք է գործընկեր լինեն. վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Համայնքը, բիզնեսը, կառավարությունը և հարկերը վճարող քաղաքացին պետք է գործընկեր լինեն. վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 18.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք համայնքներ՝ ծանոթացել կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը: Վարչապետի այցի առաջին կանգառն Արամուս համայնքն էր, որտեղ առաջին անգամ ամբողջովին նոր մանկապարտեզ է կառուցվում՝ 150 երեխայի համար: Շինհրապարակում շրջայցի...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին