Նորություններ

Լրատվություն

Փոփոխություններն ուղղված են երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, ճանապարհների պահպանությանը․Արմեն Սիմոնյան

Փոփոխություններն ուղղված են երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, ճանապարհների պահպանությանը․Արմեն Սիմոնյան 04.09.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված առցանց մամուլի ասուլիսում ներկայացրել է ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի կարգավորումներին ուղղված ՀՀ ՏԿԵ նախարարության օրենսդրական վերջին նախաձեռնությունները։ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների նախագծով Հայաստանի Հանրապետությունում գրանցված և չգրանցված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ինչպես...

Ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն

Ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն 02.09.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՌԴ տրանսպորտի նախարարության միջև այսօր ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը։ Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար` փոխնախարար Արմեն Սիմոնյանը կարևորել է...

Ծանոթացել են Տրանշ-3-ի շինաշխատանքների ընթացքին

Ծանոթացել են Տրանշ-3-ի շինաշխատանքների ընթացքին 02.09.2020

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շինարարության ընթացքին հետևելու նպատակով շինհրապարակ են այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը‚ Տրանշ-3 և Տրանշ-5 ծրագրերի ղեկավար Արամ Գուգարացը։ Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածներում...

Հայաստանում մեկնարկել է ատոմային ոլորտի հոբելյանին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով մրցույթը

Հայաստանում մեկնարկել է ատոմային ոլորտի հոբելյանին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով մրցույթը 02.09.2020

Հայաստանում սկսվել է ատոմային ոլորտի 75-ամյակին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով նկարչական մրցույթի համար աշխատանքների ընդունումը: Կազմակերպիչներն են «Ռոսատոմ» պետկորպորացիան ու Հայկական ԱԷԿ-ը՝ համագործակցությամբ ՏԿԵ և ԿԳՄՍ նախարարությունների, ինչպես նաև Երևանում ու Գյումրիում գիտության ու մշակույթի ռուսասաստանյան կենտրոնները: Մրցութային ներկայացվող աշխատանքը կարելի է կատարել գեղարվեստական ցանկացած նյութով կամ թվային տեխնոլոգիաների...

Հայտարարություն՝ ՀՀ ՏԿԵ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը լրացնելու մասին

Հայտարարություն՝ ՀՀ ՏԿԵ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը լրացնելու մասին 24.08.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ՀՀ ՏԿԵ նախարարին կից գործող հասարակական խորհրդի անդամների կազմը լրացնելու նպատակով, հայտարարում է հավակնորդների դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացի մեկնարկը՝ 24.08.2020թ .: Խորհրդի հավակնորդ անդամին ներկայացվող պահանջները. 1. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել Հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես...

Լիլիա Շուշանյանն ընդունել է ԱՀ ՏԿԶ նախարարության պատվիրակությանը

Լիլիա Շուշանյանն ընդունել է ԱՀ ՏԿԶ նախարարության պատվիրակությանը 22.08.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարարության պատվիրակությանը՝ նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորությամբ: Փոխնախարարը, ողջունելով հյուրերին, մաղթել է, որ անպայման հաջողեն նոր կառավարության կազմում իրենց ստանձնած չափազանց պատասխանատու և կարևոր աշխատանքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտին առնչվող հարցեր, այդ թվում՝ պաշարների գնահատման և...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին