Նորություններ
Լրատվություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամնի մասնագետների և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ու իրանական «Aras Jes Petro Co» ընկերության ներկայացուցիչների միջև: Հանդիպման ժամանակ իրանական կողմը ներկայացրել է իրենց ընկերության կողմից արտադրվող բիտումի տեսակները, համագործակցության հնարավորությունները և...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Նախարարը ողջունել է դեսպանին, բարձր է գնահատել Հայաստանի և Բելառուսի միջև առկա համագործակցությունը և ընդգծել, որ համատեղ պետք է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է տարանցիկ, երրորդ երկրներից և դեպի երրորդ երկրներ բեռների փոխադրման թույլտվությունների վերաբերյալ...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է գազաբալոնների վկայագրում իրականացնող 12 կազմակերպության ներկայացուցիչների և էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը, այդ աշխատանքներին խոչընդոտող հանգամաքները, լիցենզավորված կազմակերպությունների...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հանդիպել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի տնօրենի, դրամաշնորհային ծրագրերի ղեկավարի, «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի գործադիր տնօրենի և «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» ներկայացուցչի հետ: Ներկայացվել է քաղաքային համայնքների համար «կանաչ» կառավարման մոդելի տեսլականը։ Հյուրերը,...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ Ժասուրբեկ Չորիևի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Միջազգային հարաբերութունների, լոգիստիկայի և արտահանման զարգացման վարչության պետ Մամանբի Օմարովը և օդային տրանսպորտի զարգացման վարչության գլխավոր մասնագետ Սատոր Սատորովը։ Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, շեշտել է Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղիղ չվերթեր իրականացնելու...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25-ամյակին նվիրված միջոցառմանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհավորել Հանձնաժողովի նախագահին, անդամներին և ողջ աշխատակազմին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և արգասաբեր աշխատանք: Նախարարի խոսքով՝ Հանձնաժողովն իր կարևոր՝ կարգավորիչ դերակատարումն իսկապես մեծ պատասխանատվությամբ է կատարում․«Նպատակ ունենալով հավասարակշռել սպառողների և...