Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին

Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին 09.07.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությունից հետո այցելել է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ՝ ծանոթանալու հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին։ Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային դեպարտամենտ»...

Մեկնարկել է հայ-վրացական սահմանային անցակետում կառուցվող «Բարեկամություն» կամրջի շինարարությունը

Մեկնարկել է հայ-վրացական սահմանային անցակետում կառուցվող «Բարեկամություն» կամրջի շինարարությունը 09.07.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։ Վրացական կողմից արարողությանը մասնակցել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։ Երկու երկրները կապող «Բարեկամություն» կամրջի հիմնարկեքին ներկա են եղել նաև կամրջի շինարարությունը...

Երևան-Գյումրի-Երևան երթուղին կսպասարկեն երկու նոր երկվագոնանոց էլեկտրագնացքներ

Երևան-Գյումրի-Երևան երթուղին կսպասարկեն երկու նոր երկվագոնանոց էլեկտրագնացքներ 02.07.2021

Երևան-Գյումրի-Երևան երկաթուղային ուղևորափոխադրումների համար նախատեսված երկու նոր էլեկտրագնացքների արտադրության և կարգաբերման աշխատանքներն ավարտական փուլում են։ ԷՊ2Դ էլեկտրագնացքներն արտադրվում են ռուսաստանյան «Տրանսմաշհոլդինգ» ընկերության մաս կազմող Դեմիխովոյի մեքենաշինական գործարանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Տրանսմաշհոլդինգ» ԲԸ-ի միջև 2021 թ․ մարտ ամսին կնքված մատակարարման պայմանագրի համաձայն։ Հուլիսի 20-ին նախատեսված է գործարանում...

Փոխնախարար Արմեն Սիմոնյանը ծանոթացել է երկաթգծի հիմնանորոգման աշխատանքներին

Փոխնախարար Արմեն Սիմոնյանը ծանոթացել է երկաթգծի հիմնանորոգման աշխատանքներին 02.07.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը երկաթուղու Մայիսյան-Ջաջուռ հատվածում ծանոթացել են երկաթուղային գծերի հիմնանորոգման աշխատանքներին: Ոլորտի պատասխանատուներն այցելել են նաև Ջաջուռ-Ղալթախչի կայարան հատված, որտեղ հիմնովին վերականգնվել է երկաթգծի 2 կմ: Երկաթուղային գծերի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են ապրիլին։ Այդ աշխատանքները ներառում են գծերի հողապաստառի վերին շերտի, ինչպես նաև...

Հակոբ Վարդանյանը մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի արտահերթ նիստին

Հակոբ Վարդանյանը մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի արտահերթ նիստին 30.06.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հունիսի 30-ին մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 58-րդ արտահերթ նիստին։ Առցանց անցկացվող նիստի ընթացքում քննարկվել և որոշումներ են ընդունվել նիստի օրակարգով նախատեսված մի շարք հարցերի վերաբերյալ, մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում էլեկտրաէներգետիկայի ոլորտի ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարները։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման...

Խոշորացված 16 համայնք դրամաշնորհ կստանա՝ ուղղված համավարակի պատճառով առաջացած տնտեսական զարգացման մարտահրավերների լուծմանը

Խոշորացված 16 համայնք դրամաշնորհ կստանա՝ ուղղված համավարակի պատճառով առաջացած տնտեսական զարգացման մարտահրավերների լուծմանը 30.06.2021

Այսօր կայացել է ՇԶՀԳ/ԳՏՀԶՆ դրամաշնորհային հիմնադրամի Գնահատող հանձնաժողովի առցանց նիստը, որտեղ ներկայացվել է համավարակի պատճառով առաջացած տնտեսական զարգացման մարտահրավերների լուծման նպատակով Հայաստանի խոշորացված համայնքներին հատկացված դրամաշնորհային ծրագրերի ընտրության, գնահատման ընթացքը։ Դրամաշնորհները հատկացվում են «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, և նախատեսված են խոշորացված համայնքներում տնտեսական զարգացմանն ուղղված փոքր և...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին