Նորություններ
Լրատվություն

ՀՀ կառավարությունը հուլիսի 22-ին կայացած նիստում ընդունել է «Հայաստանի Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը, վճարները և պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Իրավական կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության խոնավ/գերխոնավ հողատարածքներում ջրային, հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ցամաքուրդներում (դրենաժներում) ջրի և հարակից տարածքներում...

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այցելել է Երևանի մետրոպոլիտեն 17.07.2021
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ այցելել է Երևանի մետրոպոլիտեն։ «Հանրապետության հրապարակ» կայարանում Շառլ Միշելը ծանոթացել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի արդյունքները ներկայացնող...

Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ մասնագիտական բարձր որակների, արգասաբեր ու բարեխիղճ աշխատանքի և լեռնամետալուրգիայի ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրով են պարգևատրվել «Չաարատ Կապան»,«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Թեղուտ», «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ, «Ախթալայի ԼՀԿ», «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ և «Մեղրաձոր Գոլդ» ՍՊ ընկերությունների մի խումբ աշխատակիցներ։ Ընդերքի ոլորտը...

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին 16.07.2021
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ Մեղրու համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին, բազմաբնակավայր համայնքի կազմում գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին։ Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Արարատ Թումանյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում՝ կարևորելով համայնքի առջև ծառացած խնդիրների...

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կազմակերպվել է գնացքների երթևեկության անվտանգության ապահովման ուղղված իրազեկման միջոցառում, որի նպատակն է երկաթուղային գծանցներում ավտոտրանսպորտային միջոցների և հետիոտների մասնակցությամբ վթարային իրավիճակների կանխումը։ Իրազեկման միջոցառումը պայմանավորված էր վերջին շրջանում հաճախակի դարձած՝ ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից երկաթուղային գծանցներում երթևեկության կանոնների խախտումներով, որոնք որոշ դեպքերում ավարտվում են դժբախտ...

Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին 15.07.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, քննարկվել են տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Արմեն Սիմոնյանն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ բարեկամական հարաբերությունների առկա բարձր մակարդակը, որի մասին վկայում է նաև հուլիսի 9-ին միջպետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա, երկու երկրների...