Նորություններ

Լրատվություն

Հոկտեմբերի 2-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ

Հոկտեմբերի 2-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ 02.10.2020

Հարգելի՛ հայրենակիցներ ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Մասնավորապես՝ 1․ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և...

Մարզային պատասխանատուներ` ռազմական դրության հետ կապված հարցերով

Մարզային պատասխանատուներ` ռազմական դրության հետ կապված հարցերով 01.10.2020

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ մարզերի համայնքներում բնակվող քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերը, որոնք կապված են ռազմական դրության հետ, կարող են ուղղել համայնքների և/կամ վարչական ղեկավարներին։ Վերջիններս այդ հարցերի պարզաբանումն ստանալու նպատակով կդիմեն մարզպետարանների պատասխանատու անձանց (ցանկն՝ այստեղ ) ովքեր էլ, անհրաժեշտության դեպքում, գործադիր մարմինների հետ համագործակցելով անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրեն Ձեզ։ 

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգին 22.09.2020

Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ատոմային էներգետիկայի բնագավառի զարգացման առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես, անդրադառնալով ՀԱԷԿ նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին և անվտանգության բարձրացմանը: Կողմերը գոհունակություն են հայտնել ԱՄԷԳ-ի կողմից Հայաստանին...

 Քննարկվել են ԱՄԷԳ-ի կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը

Քննարկվել են ԱՄԷԳ-ի կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը 22.09.2020

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Խուան Կառլոս Լենտիխոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ԱՄԷԳ-ի կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող և նախատեսվող ծրագրերը՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԱԷՄԳ-ի՝ ՀՀ-ում տարբեր առաքելությունների արդյունքներին։ Կարևորելով դրանց շարունակականության ապահովումը՝ նախարար Պապիկյանն առաջարկել է...

Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել ԱԷՄ գործակալության Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանում

Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել ԱԷՄ գործակալության Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանում 22.09.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցում է Վիեննայում սեպտեմբերի 21-ից 25-ն անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի աշխատանքներին: Նախարար Պապիկյանը համաժողովի շրջանակում սեպտեմբերի 21-ին հանդես է եկել ելույթով  ( տեսանյութ ): Իր ելույթում նախարարը բարձր է գնահատել ԱԷՄԳ օգնությունը՝ գործակալության գործունեության հիմնական ոլորտներին աջակցելու և COVID-19 համավարակի դեմ պայքարում...

ՀԵՖ ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները և վճարների չափը

ՀԵՖ ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները և վճարների չափը 22.09.2020

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները և գանձվող վճարների չափը Համաձայն ՀՀ կառավարության 24 հուլիսի 2014 թվականի N 1036-Ն որոշման՝ Իրավաբանական և ֆիզիկական անձինք տեղեկություն ստանալու նպատակով դիմում են լիազոր մարմնի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ լրացնելով համապատասխան հայտ` համաձայն դիմում-հայտի ձևանմուշների: Լրացված դիմումը և հայտը «ՀԵՖ» կարող է ներկայացվել առձեռն...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին