Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանն  ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը 20.01.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում ԳԴՀ փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ (GIZ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Բարբարա Շվեյգերին և Աննե Քեմփան, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում՝ որպես ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար։ Նախարարը բարձր է գնահատել ԳՄՀԸ հետ երկարամյա գործընկերության...

Քննարկվել են Տրանշ-3՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր

Քննարկվել են Տրանշ-3՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր 20.01.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 19-ին տեսակապով հանդիպում է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 ՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի (46,2 կմ) կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Փան Ջինրենի հետ։ Կողմերը քննարկել են Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր, կարևորել ծրագրի շարունակականության ապահովումը։ Իր խոսքում նախարար Պապիկյանը շեշտել...

Ընդունվել է  «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակում  2021 թ. նախատեսվող  գործողությունների պլանը

Ընդունվել է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակում 2021 թ. նախատեսվող գործողությունների պլանը 18.01.2021

Հունվարի 18-ին տեղի է ունեցել ԵԽ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի չորրորդ հանդիպումը։ Առցանց հարթակում կազմակերպված հանդիպումը նախագահել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգը։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վաչե Տերտերյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի ներդրումը տեղական...

ՏԿԵ փոխնախարարն այսօր հանդիպում է ունեցել  Հայաստանում ՄԹ  գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

ՏԿԵ փոխնախարարն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ 15.01.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին։ Փոխնախարարն ընդգծել է, որ տիկին Ֆեյզիի պաշտոնավարման շրջանը համընկել է բարդ ժամանակների հետ և շնորհակալություն է հայտնել նրան այդ իրավիճակներում ծավալած գործունեության և ջանքերի համար։ Հելեն Ֆեյզին նշել է, որ բրիտանական դեսպանությունը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել՝ ՏԿԵ նախարարության...

Սուրեն Պապիկյանը Լոռու  մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին 23.12.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանին: Իր խոսքում նախարարը շնորհակալություն է հայտնել մարզի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը պատերազմի օրերին թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում կազմակերպվածության և համախմբվածության համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝...

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է  էներգետիկներին օրվա առթիվ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է էներգետիկներին օրվա առթիվ 22.12.2020

Հարգելի էներգետիկներ,    Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ էներգետիկի օրվա առթիվ։ Չնայած անցնող տարվա փորձություններին՝ էներգետիկ ոլորտը, մեծամասամբ ձեր շնորհիվ, պահպանեց կայունությունն ու անխափան էներգամատակարարում ապահովեց ամբողջ երկրով մեկ։ Անուրանալի է ձեր դերն ինչպես համավարակի հաղթահարման գործում, այնպես էլ՝ պատերազմի շրջանում․ հարյուրավոր էներգետիկներ մեկնեցին ռազմաճակատ՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը, իսկ մյուսները շարունակեցին աշխատանքը թիկունքում, այդ...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին