Նորություններ

Լրատվություն

Մեկնարկել է մարզպետարանների 75 աշխատակիցների առցանց վերապատրաստման դասընթացը

Մեկնարկել է մարզպետարանների 75 աշխատակիցների առցանց վերապատրաստման դասընթացը 14.12.2021

Նոյեմբերի 19-ից մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կազմակերպված տարածքային կառավարման մարմինների թվով 75 աշխատակիցների առցանց վերապատրաստման դասընթացը։ Առաջին անգամն է, որ մարզպետարանների՝ համայնքապետարաններում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատակիցները հնարավորություն ունեն վերապատրաստվելու առցանց եղանակով։ Վերապատրաստումն իրականացվում է «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և...

ՏԿԵ նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ԶՖԳ  տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

ՏԿԵ նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ԶՖԳ տարածաշրջանային գրասենյակի տնօրենին 10.12.2021

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ռաֆայել Ժոզանը նախարարին տեղեկացրել է, որ ֆրանսիական ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են ՀՀ-ում էլեկտրակայանների և ջրամբարների վրա արևային վահանակներ տեղադրելու...

Գնել Սանոսյանը հյուրընկալել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը

Գնել Սանոսյանը հյուրընկալել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը 10.12.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բազմաշերտ համագործակցությունը և ընդգծել, որ երկու երկրները զարգացման մեծ պոտենցիալ ունեն ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքում այլընտրանքային ճանապարհի հետ կապված,...

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է  Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 09.12.2021

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի և ԵԽ Համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտտիրի գլխավորությամբ։ Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ բազմաշերտ համագործակցությունը։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհավորել է նախարարին Հայաստանում անցկացված ընտրությունների կապակցությամբ և ընդգծել է, որ դրանց որակը ևս...

Քննարկվել են իսպանական ընկերությունների հետ  համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են իսպանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները 08.12.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության դեսպանության (նստավայրը՝ Մոսկվա) տնտեսական և առևտրի հարցերով խորհրդական Պաբլո Մարտինես Սեգրեյեսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Կարեն Դաղբաշյանը։ ՀՀ-ում ԻԹ դեսպանության ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և...

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կողմից կազմակերպված «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կողմից կազմակերպված «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին 07.12.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ առցանց ձևաչափով մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կողմից կազմակերպված «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին։ Իր ելույթում նախարարը շնորհակալությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը, ԱՄՆ տնտեսական քարտուղարությանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությանը, և հատկապես դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ գործադրած ջանքերի և Հայաստանի պետական պաշտոնյաների և ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչների...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին