Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ 08.04.2021

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզպետների խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։ Խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը: Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը' պետական գույքի համապարփակ հաշվառման,...

Արենի, Մեղրի և Դիլիջան համայնքներում իրականացվել է  գույքի կառավարման, ներհամայնքային տրանսպորտի և անասնաբուժական ծառայությունների գնահատում

Արենի, Մեղրի և Դիլիջան համայնքներում իրականացվել է գույքի կառավարման, ներհամայնքային տրանսպորտի և անասնաբուժական ծառայությունների գնահատում 08.04.2021

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը Հայաստանի երեք թիրախային համայնքներում՝ Արենիում, Մեղրիում և Դիլիջանում, իրականացրել է համայնքային ծառայությունների գնահատում: Ուսումնասիրվող ծառայությունները ներառել են համայնքային գույքի կառավարումը, միջհամայնքային տրանսպորտը և անասնաբուժական ծառայությունների կազմակերպումը և մատուցումը: Ուսումնասիրությունների ընթացքում...

Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է երկրաբաններին մասնագիտական տոնի առթիվ

Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է երկրաբաններին մասնագիտական տոնի առթիվ 04.04.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Երկրաբանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրաբանության ոլորտի աշխատողներին, որում մասնավորապես ասված է.«Մասնագիտական ​​տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության երկրաբաններին, ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին, վաստակավոր հանգստի անցած մեր ավագ գործընկերներին և այս կարևոր ճանապարհն ընտրած մեր երիտասարդներին։ Ինչպես բոլորը կհավաստեն, երկրաբան լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ կոչում:...

ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը դարձել է անժամկետ

ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը դարձել է անժամկետ 02.04.2021

Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ` «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը դարձել է անժամկետ: Հավելվածից օգտվող երկրներն են Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը, համապատասխան որոշմամբ երկրների ցանկին ավելացվել է նաև Ղրղզստանը: Փետրվար ամսին գործարկված բջջային հավելվածը, որի միջոցով ՌԴ մուտք գործելու ժամկետը մեկ ամիս առաջ երկարաձգվել էր մինչև ապրիլի 1-ը, ապահովում է համավարակի պայմաններում ինտեգրացիոն կառույցի սահմաններում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների...

Տեղի է ունեցել «Երթևեկության ցածր ինտենսիվություն ունեցող ճանապարհներ և տեխնոլոգիական փոփոխություններ» թեմայով աշխատաժողով

Տեղի է ունեցել «Երթևեկության ցածր ինտենսիվություն ունեցող ճանապարհներ և տեխնոլոգիական փոփոխություններ» թեմայով աշխատաժողով 01.04.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ կազմակերպված «Երթևեկության ցածր ինտենսիվություն ունեցող ճանապարհներ և տեխնոլոգիական փոփոխություններ» թեմայով առցանց աշխատաժողովին։ Մասնակցում էին նաև ԱԶԲ-ի‚ ՀՀ ֆինանսների‚ էկոնոմիկայի‚ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ոլորտային...

Առաջարկվում է ժամանակավոր  վճարովի աշխատանք՝  ուռենիների կտրոնների հավաք և տնկում

Առաջարկվում է ժամանակավոր վճարովի աշխատանք՝ ուռենիների կտրոնների հավաք և տնկում 30.03.2021

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում»` ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Մաքենիս, Ախպրաձոր, Մարտունի, Գեղհովիտ, Մադինա, Լեռնակերտ, Վարդենիկ, Ծովինար, Գանձակ, Լանջաղբյուր, Ծաղկաշեն, Գեղարքունիք, Սարուխան, ք. Գավառ, Մեծ Մասրիկ, Գեղամասար, ք. Վարդենիս համայնքների բնակիչներին առաջարկվում է ժամանակավոր վճարովի աշխատանք՝ ուռենիների կտրոնների հավաք և տնկում։ Ծրագիրը ներառում է ուռենիների և այլ...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին