Նորություններ

Լրատվություն

Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերում վերաբացվել են 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ

Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերում վերաբացվել են 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ 01.10.2021

Արարատի մարզի Դիտակ, Արմավիրի մարզի Լուսագյուղ, Լոռու մարզի Ձորագյուղ և Վահագնաձոր, Կոտայքի մարզի Գեղադիր և Մայակովսկի համայնքներում վերաբացվել են 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Նշված համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործարկման համար ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի N 1459-Ն որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 13568,8 հազար դրամ գումար էր հատկացվել` հաշվի առնելով, որ համայնքներում առկա շենքային բարենպաստ պայմաններով...

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է Միջազգային երկաթուղային փոխադրումների միջկառավարական կազմակերպության (OTIF) 15-րդ Գլխավոր համաժողովին

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է Միջազգային երկաթուղային փոխադրումների միջկառավարական կազմակերպության (OTIF) 15-րդ Գլխավոր համաժողովին 01.10.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2021թ. սեպտեմբերի 28-ից 29-ը Բեռնում (Շվեյցարիայի Համադաշնություն) մասնակցել է Միջազգային երկաթուղային փոխադրումների միջկառավարական կազմակերպության (OTIF) 15-րդ Գլխավոր համաժողովին: Համաժողովին մասնակցում էին կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունները, Միջազգային երկաթուղային փոխադրումների միջկառավարական կազմակերպության ասոցացված անդամներ, ինչպես նաև Միջազգային...

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը  հեռակապի միջոցով հանդիպում է  ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրենի հետ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հեռակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրենի հետ 01.10.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Օլաֆ Ցիմելկայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, գործընկերներ Տարածքային զարգացման հիմնադրամից և այլոք։ Նախարարը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության...

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հյուրընկալել է Bridge to Armenia բարեգործական կազմակերպության պատվիրակությանը

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հյուրընկալել է Bridge to Armenia բարեգործական կազմակերպության պատվիրակությանը 30.09.2021

  Սեպտեմբերի 30-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հյուրընկալել է Bridge to Armenia բարեգործական կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր Գրեգ Դինգիզյանը։ Հյուրընկալողների թվում էր նաև ՄԱԶԾ ներկայացուցիչ Արման Վալեսյանը։ Փոխնախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է այցի կարևորությունը և նշել, որ այս համագործակցությունը խթան է ժամանակի մարտահրավերներին դիմակայելու նպատակով գործուն քայլեր ձեռնարկելու համար։...

2021 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 24-ը Լիտվիաըում տեղի է ունեցել «Հայաստանում անվտանգ տրանսպորտային համակարգ» խորագրով հանդիպում

2021 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 24-ը Լիտվիաըում տեղի է ունեցել «Հայաստանում անվտանգ տրանսպորտային համակարգ» խորագրով հանդիպում 30.09.2021

  Լիտվայի Հանրապետության տրասնպորտի անվտանգության ադմինիստրացիայի հրավերով 2021 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 24-ը տեղի է ունեցել «Հայաստանում անվտանգ տրանսպորտային համակարգ» խորագրով հանդիպում, որին մասնակցել են ՏԿԵ նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի վարչության, ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության և արտաքին կապերի վարչության, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցները: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են...

ՏԿԵ Նախարար Գնել Սանոսյանը ԲԳՎ-ներ հանձնեց Ադրբեջանից բռնագաղթած 12 ընտանիքների

ՏԿԵ Նախարար Գնել Սանոսյանը ԲԳՎ-ներ հանձնեց Ադրբեջանից բռնագաղթած 12 ընտանիքների 29.09.2021

  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր բնակարանի գնման վկայականներ հանձնեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող 12 ընտանիքների: Ծրագիրն իրականացվում է 2019 թվականին Կառավարության կողմից ընդունված N 1666-Ն որոշման հիման վրա: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ (2,169,750.0հազ.) դրամ հատկացվել է ծրագրի երրորդ փուլի իրականացման համար՝ Շենգավիթ վարչական շրջանի՝ Ադրբեջանից բռնագաղթած...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին