Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Տավուշի նորանշանակ մարզպետին

Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Տավուշի նորանշանակ մարզպետին 09.04.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին: Հանդիպմանը ներկա էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, համայնքների, մարզպետարանի ենթակա կազմակերպությունների, տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին իր պաշտոնավարման ընթացքում մարզի զարգացմանն ուղղված ավանդի և հատկապես՝ պատերազմական և...

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ 08.04.2021

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզպետների խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։ Խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը: Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը' պետական գույքի համապարփակ հաշվառման,...

Արենի, Մեղրի և Դիլիջան համայնքներում իրականացվել է  գույքի կառավարման, ներհամայնքային տրանսպորտի և անասնաբուժական ծառայությունների գնահատում

Արենի, Մեղրի և Դիլիջան համայնքներում իրականացվել է գույքի կառավարման, ներհամայնքային տրանսպորտի և անասնաբուժական ծառայությունների գնահատում 08.04.2021

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը Հայաստանի երեք թիրախային համայնքներում՝ Արենիում, Մեղրիում և Դիլիջանում, իրականացրել է համայնքային ծառայությունների գնահատում: Ուսումնասիրվող ծառայությունները ներառել են համայնքային գույքի կառավարումը, միջհամայնքային տրանսպորտը և անասնաբուժական ծառայությունների կազմակերպումը և մատուցումը: Ուսումնասիրությունների ընթացքում...

Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է երկրաբաններին մասնագիտական տոնի առթիվ

Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է երկրաբաններին մասնագիտական տոնի առթիվ 04.04.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Երկրաբանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրաբանության ոլորտի աշխատողներին, որում մասնավորապես ասված է.«Մասնագիտական ​​տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության երկրաբաններին, ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին, վաստակավոր հանգստի անցած մեր ավագ գործընկերներին և այս կարևոր ճանապարհն ընտրած մեր երիտասարդներին։ Ինչպես բոլորը կհավաստեն, երկրաբան լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ կոչում:...

ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը դարձել է անժամկետ

ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը դարձել է անժամկետ 02.04.2021

Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ` «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը դարձել է անժամկետ: Հավելվածից օգտվող երկրներն են Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը, համապատասխան որոշմամբ երկրների ցանկին ավելացվել է նաև Ղրղզստանը: Փետրվար ամսին գործարկված բջջային հավելվածը, որի միջոցով ՌԴ մուտք գործելու ժամկետը մեկ ամիս առաջ երկարաձգվել էր մինչև ապրիլի 1-ը, ապահովում է համավարակի պայմաններում ինտեգրացիոն կառույցի սահմաններում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների...

Տեղի է ունեցել «Երթևեկության ցածր ինտենսիվություն ունեցող ճանապարհներ և տեխնոլոգիական փոփոխություններ» թեմայով աշխատաժողով

Տեղի է ունեցել «Երթևեկության ցածր ինտենսիվություն ունեցող ճանապարհներ և տեխնոլոգիական փոփոխություններ» թեմայով աշխատաժողով 01.04.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ կազմակերպված «Երթևեկության ցածր ինտենսիվություն ունեցող ճանապարհներ և տեխնոլոգիական փոփոխություններ» թեմայով առցանց աշխատաժողովին։ Մասնակցում էին նաև ԱԶԲ-ի‚ ՀՀ ֆինանսների‚ էկոնոմիկայի‚ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ոլորտային...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին