Նորություններ

Լրատվություն

Կայացել է ՀՀ, ՌԴ  և ԱՀ  փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի  նիստը

Կայացել է ՀՀ, ՌԴ և ԱՀ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի նիստը 08.02.2021

Փետրվարի 6–ին կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը։ Նիստին մասնակցել են երեք երկրների համապատասխան հանձնաժողովներում ընդգրկված ոլորտային պատասխանատուները։ Դիտարկվել են տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար տարածաշրջանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցի վիճակին,...

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին 05.02.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։ Նախարար Պապիկյանը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը Հայաստանի ջրամատակարարման կազմակերպման գործում և ֆրանսիական ընկերության ներկայացվածությունը ՀՀ–ում գնահատել որպես հայ–ֆրանսիական բարձր մակարդակի գործընկերային հարաբերությունների ցուցիչ։...

Վարչապետի գլխավորությամբ Արարատի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են 2020-ի արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Վարչապետի գլխավորությամբ Արարատի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են 2020-ի արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը 03.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, փոխմարզպետները, Դատախազության, Քննաչական կոմիտեի, Ոստիկանության, մարզային վարչությունների, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետը նշել է, որ...

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին 02.02.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահ Գարիկ Սարգսյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին նախագահ Նարեկ Բաբայանին՝ դժվարին փուլում պետական կառավարման այս կարևոր օղակում զգալի դերակատարում ունենալու համար և հաջողություն մաղթել նրան հետագա իր գործունեության ընթացքում։ Նախարարի գնահատմամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է տարվել համակարգը բարեփոխելու...

Նախարար Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին

Նախարար Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին 01.02.2021

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը ։ Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է լուծելու նախորդ տարվա մարտահրավերներով պայմանավորված սոցիալական և հումանիտար խնդիրները՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ–ի հետ շարունակական համագործակցությունը։ «2021 թվականին նախատեսում ենք ավարտել ՀՀ վարչատարածքային բարեփոխումները, որում իր մեծ ներդրումն է ունեցել...

Կայացել է ԵԱՏՄ անդամ  պետությունների  տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական  խորհրդակցությունը

Կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը 29.01.2021

Այսօր կայացել է 2021-2022 թվականների տրանսպորտային քաղաքականությանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագծի համաձայնեցման հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, տրանսպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Խորհրդակցության ընթացքում աշխատակարգային ձևաչափով քննարկվել են ԵԱՏՄ անդամ...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին