Նորություններ

Լրատվություն

Գնել Սանոսյանը  Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել  Կոմիտեի նորանշանակ  նախագահին

Գնել Սանոսյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահին 21.12.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեկտեմբերի 20-ին Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նոր նախագահ Վահագն Գևորգյանին։ Նախարարը շնորհավորել է Վ․ Գևորգյանին և ընդգծել, որ վերջինս լավ հմտություններ, փորձ ու գիտելիքներ ունի և հույս է հայտնել, որ այդ ամենը կներդրվի բարդ ու չափազանց կարևոր ոլորտի զարգացման գործում։ Վահագն Գևորգյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը, նախարարին Հայաստանի համար ռազմավարական այս կառույցի...

Վաչե Տերտերյանը  մասնակցել է ԱՊՀ միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 10-րդ նիստին

Վաչե Տերտերյանը մասնակցել է ԱՊՀ միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 10-րդ նիստին 15.12.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 10-րդ նիստին։ Նիստն անցկացվել է առցանց ձևաչափով` Ուզբեկստանի Հանրապետության նախագահությամբ։ Մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել նիստը նախագահող, Ուզբեկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և աղքատության հաղթահարման նախարարի առաջին տեղակալ Խոլխուջաև Սաիդկահոր...

Գնել Սանոսյանը նախագահել է միջազգային էներգետիկ խարտիայի 32-րդ համաժողովը

Գնել Սանոսյանը նախագահել է միջազգային էներգետիկ խարտիայի 32-րդ համաժողովը 15.12.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր առցանց ձևաչափով նախագահել է միջազգային էներգետիկ խարտիայի 32-րդ համաժողովը։ 2021 թվականի հունվարի 1 -ից Հայաստանը ստանձնել էր էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահությունը մեկ տարի ժամկետով: Նախարարը ՀՀ կառավարության և իր անունից ողջունել է Էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին, համաժողովի մյուս մասնակիցներին և արդյունավետ աշխատանք է մաղթել։ Նախարարը նշել է, որ Հայաստանի նախագահության...

Մեկնարկել է մարզպետարանների 75 աշխատակիցների առցանց վերապատրաստման դասընթացը

Մեկնարկել է մարզպետարանների 75 աշխատակիցների առցանց վերապատրաստման դասընթացը 14.12.2021

Նոյեմբերի 19-ից մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կազմակերպված տարածքային կառավարման մարմինների թվով 75 աշխատակիցների առցանց վերապատրաստման դասընթացը։ Առաջին անգամն է, որ մարզպետարանների՝ համայնքապետարաններում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատակիցները հնարավորություն ունեն վերապատրաստվելու առցանց եղանակով։ Վերապատրաստումն իրականացվում է «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և...

ՏԿԵ նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ԶՖԳ  տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

ՏԿԵ նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ԶՖԳ տարածաշրջանային գրասենյակի տնօրենին 10.12.2021

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ռաֆայել Ժոզանը նախարարին տեղեկացրել է, որ ֆրանսիական ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են ՀՀ-ում էլեկտրակայանների և ջրամբարների վրա արևային վահանակներ տեղադրելու...

Գնել Սանոսյանը հյուրընկալել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը

Գնել Սանոսյանը հյուրընկալել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը 10.12.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բազմաշերտ համագործակցությունը և ընդգծել, որ երկու երկրները զարգացման մեծ պոտենցիալ ունեն ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքում այլընտրանքային ճանապարհի հետ կապված,...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին