Նորություններ

Լրատվություն

Հայաստանի ճանապարհների մի շարք վտանգավոր կետերում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ

Հայաստանի ճանապարհների մի շարք վտանգավոր կետերում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ 10.03.2021

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում հանրապետության մի շարք ավտոճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ։ Մասնավորապես‚ կկատարվեն վտանգավոր կետերի անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքներ‚ կբարելավվեն ենթակառուցվածքները‚ որոշ հատվածներում կտեղադրվեն ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակներ‚ ճանապարհների նախագծմամբ զբաղվող մի շարք հաստատություններում կկատարվեն ճանապարհային անվտանգության...

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում 09.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Նախքան քննարկումը վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր մարզային հերթական խորհրդակցությունը տեղի է ունենում...

Վարչապետը ծանոթացել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին

Վարչապետը ծանոթացել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին 09.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ։ Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզկենտրոն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց և ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին։ Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թվականին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կառույցը խիստ վթարային է և վտանգավոր` դասապրոցես իրականացնելու համար։ Եղել են...

ՄԱԶԾ-ն հայտարարում է «Start-Me-Up» մրցույթ՝ ուղղված մարզերում փոքր բիզնեսի խրախուսմանը

ՄԱԶԾ-ն հայտարարում է «Start-Me-Up» մրցույթ՝ ուղղված մարզերում փոքր բիզնեսի խրախուսմանը 05.03.2021

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մարտի 4-19-ը ներառյալ հայտարարում է «Start-Me-Up» փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ։ Նախագիծն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 բնակավայրում կյանքի որակի բարելավմանն ուղղված ծառայությունների ոլորտում գործող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսի աջակցմանը։ Մասնակցության համար կարող են դիմել նորարարական ծրագրեր...

Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ 04.03.2021

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ: Զրուցակիցները քննարկել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ընթացքը: Ծրագրի շրջանակում ներկայումս աշխատանքներ են տարվում նախագծի տեխնիկական փորձաքննության և մրցութային գործընթացների վերջնականացման ուղղությամբ։ «Կապսի ջրամբարի կառուցումը ՀՀ...

Հերքում

Հերքում 02.03.2021

Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի կայքում մարտի 2-ի՝ «Սուրեն Պապիկյանի նախարարությունը հասկացնում է՝ Գորիս-Կապան ճանապարհը շուտով մերը չի լինելու» վերտառությամբ հրապարակման ՝ հայտնում ենք, որ հեղինակը խեղաթյուրում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ «Հրապարակ» օրաթերթի հարցմանը տված պատասխանը՝ նախարարությանը վերագրելով իր սուբյեկտիվ եզրահանգումները։ «Հրապարակ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունն իր...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին