Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը 21.05.2021

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Հարավային Կովկասում ԶՖԳ ծրագրերի ավագ պատասխանատու Բերանժեր Կալամանը, Հարավային Կովկասում ԶՖԳ առաքելության աշխատակից Սիրարփի Հայկազյանը, ԶՖԳ փորձագետ Առնո Դեմարշըլիեն։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ։ ՏԿԵ...

Ստորագրվել է շինարարական ճարտարագիտության ամառային դպրոց հիմնելու մասին հուշագիր

Ստորագրվել է շինարարական ճարտարագիտության ամառային դպրոց հիմնելու մասին հուշագիր 20.05.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և IRD Engineering (Իտալիա) ընկերության միջև ստորագրվել է շինարարական ճարտարագիտության ամառային դպրոց հիմնելու մասին հուշագիր։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին նախաձեռնության համար, նշել է, որ ճանապարհաշինության ոլորտի զարգացման գործում անելիքներ շատ կան, և դրանք պետք է իրականանան բոլորիս փոքր ու մեծ գործերի...

Հակոբ Վարդանյանն ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահին

Հակոբ Վարդանյանն ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահին 19.05.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահ և գլխավոր գործառնական տնօրեն Կարլ Շնադտին և «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանին։ Հյուրերին ներկայացնելով ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից բխող առաջնահերթությունները՝ Հակոբ Վարդանյանն անդրադարձել է արևային էներգետիկայի ոլորտում նորարարական համակարգերի, մասնավորապես արևային...

Ամփոփվել  է «Աջակցություն դրամաշնորհերի կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրը

Ամփոփվել է «Աջակցություն դրամաշնորհերի կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրը 18.05.2021

Մայիսի 17-ին Երևանում կայացավ «Կանայք հաջողության ճանապարհին» ֆորումը, որով ամփոփվեց «Աջակցություն դրամաշնորհերի կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրը: Ծրագիրը համակարգում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հկ-ն՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝...

Քննարկվել են Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարության մշակմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարության մշակմանն առնչվող հարցեր 17.05.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է «Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարությունը» ծրագրի շրջանակներում անցկացված «Սոցիալական և շրջակա միջավայրի նկատառումներին հասցեագրված ուղղությունների բացահայտումը» թեմայով առցանց աշխատաժողովին։ Նշված ռազմավարությունը ՀՀ կառավարությունը մշակում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։ Այս համատեքստում արդեն իսկ տեղի են ունեցել տարբեր ոլորտներին...

Արմեն Սիմոնյանն ընդունել է ղազախական պատվիրակությանը

Արմեն Սիմոնյանն ընդունել է ղազախական պատվիրակությանը 13.05.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարի տեղակալ Կայրատ Տորեբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ և ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության համատեքստում տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին